Թրամփը Հորդանանի արքայի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկորդի հետ,որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը վկայակոչելով Հորդանանի թագավորական պալատի մամուլի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հորդանանցի արքան ամերիկացի պաշտոնակցին հիշեցրել է նման որոշում կայացնելու «վտանգավոր հետևանքների մասին տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում»:
Թագավորի խոսքով՝ դա կբորբոքի մահմեդականների և քրիստոնյաների զգացմունքները:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



