Եմենի հուսիները դեռ պատանդ են պահում 40 լրագրողների
INTERNATIONAL NEWSԵմենի հուսիները գրավել են Միացյալ ազգային կոնգրես կուսակցությանը պատկանող Yemen Today հեռուստաընկերությունն ու այնտեղ պատանդ են պահում շուրջ 40 լրագրողների (նրանց թվում՝ ռուսական Sputnik–ի թղթակցին) հաղորդում է RT–ն: Փոխանցվում է նաև, որ հուսիներն այդպիսով պատժել են նախկին համախոհներին, որոնք հենց Yemen Today–ի եթերում են հեռարձակել Եմենի սպանված նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի ելույթը: Հիշեցնենք, որ դրանում Սալեհը Եմենում ծավալվող ողբերգության մեջ մեղադրել էր հուսիներին, հրաժարվել էր նրանց հետ գործակցությունից, գրոհայիններին կոչ էր արել չենթարկվել Անսար Ալլահի հրամաններին և պատրաստակամություն էր հայտնել բանակցել Արաբական կոալիցիայի ղեկավարության հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



