Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմը մեկնել է Ֆինլանդիա
SPORTՀայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:
Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ-ից:
Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը: Հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուոկատի քաղաքում: Այնուհետև Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին:
Սերգեյ Միքայելյանը մինչև տարեվերջ կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը, որից հետո կվերդառնան հայրենիք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



