Աֆրիկայում ցուցադրվել է 3.6 մլն տարվա պատմություն ունեցող մարդու «ամենաամբողջական կմախքը»
INTERNATIONAL NEWSՀարավային Աֆրիկայում հնագետները նոր գտածոներ են ներկայացրել, որն անվանում են «երբևէ հայտնաբերված մարդկային ամենաամբողջական կմախքը»:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հնագույն կմախքն այսօր ցուցադրվել է հարավաֆրիկյան Վիթվաթերստրանդ համալսարանում: Կմախքը 3.6 մլն տարվա պատմություն ունի: Այս հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին ավելի լավ պատկերացումներ կազմել մեր նախնիների արտաքինի և շարժողական համակարգի մասին:
Մասնագետների խոսքով՝ 20 տարի է պահանջվել փխրուն կմախքը պեղելու, մաքրելու, վերականգնելու և ուսումնասիրելու համար:
Գտածոն ստացել է «Փոքրիկ ոտք» անվանումը: Այն հայտնաբերվել է Յոհանեսբուրգից 40 կմ հեռավորությամբ գտնվող քարանձավներում, որտեղ հանքափորների կողմից պայթեցված ժայռում ոտքի փոքր ոսկորներ են գտնվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



