Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


«Տպավորություն է, որ աղետից ընդամենը մի քանի ամիս է անցել»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը  

 

Պարո՛ն Թումասյան, Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտի ասվածն այդպես էլ հիշողություն չի դարձել: Ինչո՞ւ խնդիրները վերջնականապես չկարգավորվեցին:

– Երկրաշարժ տեսած մեր սերնդի բախտը չբերեց: Խորհրդային Միության փլուզում, Արցախյան պատերազմ, հետագայում նաև իշխանափոխություն և իշխանության տեսակ, որը նման ծանր վիճակում հայտնված երկիրը կառավարելու փորձ չուներ, և պատրաստ չէր նաև աղետի գոտուն: Աղետի գոտու հետևանքները վերացնելու դանդաղ պրոցեսը բերեց նրան, որ այսօր Գյումրիում կան վայրեր, որտեղ այցելելով տպավորություն ես ստանում, թե աղետից ոչ թե 29 տարի, այլ ընդամենը մի քանի ամիս է անցել:

Մարդիկ ապրում են տնակային ավաններում, փլված շենքերում, և նրանց համար ամեն օր դեկտեմբերի 7–ն է: Հետևանքները վերացնելու համար պետք է համայն հայության ուժերը համախմբել: Դա միայն պետության և միայն Գյումրիի խնդիրը չէ: Իշխանությունները պարզապես պետք է համախմբող լինեն, նաև խոստովանեն...

Սովորաբար մի ձեռագիր ունեն՝ չեն խոստովանում պրոբլեմը: Այն խորանում է և ի վերջո փաստի առաջ կանգնեցնում բոլորին: Իշխանությունների ամենամեծ մեղքն այն չէ, որ քայլեր չեն անում, այլ որ չեն խոստովանում: Սա կրկնակի մեղք է:

 

Ի՞նչ տվյալներ ունեք բնակարանային խնդիրներ ունեցողների վերաբերյալ: Բացի մասնավոր անձանց բարեգործական ծրագրերից, պետությունը որքանո՞վ է ձեռք մեկնում:

– Պետությունը դադարեցված է համարել իր ծրագիրը: Համարում է, որ իր պարտականությունը կատարել է: Բայց փաստաթղթերով չէ, որ որոշվում է անօթևանների թիվը: Մենք ունենք մոտ 2300 ընտանիք, ովքեր ապրում են վագոն–տնակներում կամ կիսափլված ու խարխուլ շենքերում: Մարդիկ աղետի հետևանքով ծանր վիճակում են ապրում: Պետությունը պարտավոր է ապահովել բնակարաններով:

Երբեմն իշխանության ներկայացուցիչները մի քիչ անուղեղ մոտեցում են ցույց տալիս ու ասում, թե ամբողջ երկրում էլ խնդիր կա: Ես գիտեմ, որ Երևանում էլ ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, բայց աղետը Գյումրին դարձրել է անօթևանների և աղքատության մի խուց: Ինչպե՞ս են պատկերացնում լուծումը, հույսը դրել են արտագաղթի՞ վրա, որը մեծ ծավալներ ունի Գյումրիում: Տնակային ավաններում ապրողները չեն արտագաղթում: Արտագաղթը տարբերակ չէ, կարող են մտքներից հանել:

 

Ամեն օր առնչվում եք տնակային ավաններում ապրողների հետ: Ինտեգրում, ուշադրություն, երազանքներ... Այսինքն՝ բացի նյութական խնդիրներից, ինչի՞ կարիք ունեն:

– Այդ ընտանիքների 80–90%–ը ծայրահեղ աղքատ են: Մոտ 8000–9000 մարդ այդ վիճակում է ապրում պարտադրված: Առհասարակ աղքատությունը շատ ծանր և խրոնիկական հիվանդություն է դարձել: Տնակային ավաններում մարդիկ գոյատևում են ու պայքարում: Դժվար է ակնկալել, որ ուշադրություն բևեռելու արդյունքում իրենց լավ կզգան, որովհետև ամեն օր մտածում են օրվա հացի, վառելիքի, երեխային դպրոց ուղարկելու մասին:

Մտածում են՝ այսօր ո՞ր խանութից կկարողանան պարտքով հաց վերցնել: Այս ամենը մարդու մեջ սպանում է դրականը: Բայց շատ արագ վերականգնվում են: Մեկ–մեկ թվում է, թե բնակարան նվիրելով չի լուծվում մարդկանց հոգեբանական խնդիրը, բայց այդպես չէ: Բնակարան նվիրելուց հետո երկու–երեք օր անց այցելում ենք ու հասկանում, որ նրանց մոտ տնակային ավանից որևէ շունչ չի մնացել: Մարդիկ փորձում են շատ արագ մոռանալ տասնամյակների անցյալը, որովհետև այդ վիճում պարտադրված են հայտնվել, որովհետև իրենք իրենց բնավորությամբ թափառաշրջիկ չեն: Երազանքներ, բնական է, երեխաներն ունեն...

Բայց երբ երեխաների կենտրոն բացեցինք, հովանավորներին ասացի, որ ամենացավալին այն է, որ երեխաներն էլ են սկսում համակերպվել այդ պայմաններին: Մեծ հաշվով՝ նրանք ինքնամեկուսացած կյանք են վարում: Նախկինում նման բան չկար, քանի որ ամբողջ քաղաքում տնակներ կային: Տնակային ավանները հիմա ծայրամասերում են, և մարդիկ սկսում են իքնամեկուսանալ: Ինտեգրման խնդիր կա: Բացի այդ, բոլոր բացասական երևույթները կենտրոնացած են տնակային ավաններում:

Մասսայական ամուսնալուծություններ, վաղաժամ ամուսնություններ, խրոնիկական հիվանդություններ: Բանակից ազատված երիտասարդների քանակով տնակային ավաններն առաջին տեղում են: Աղետի շրջանը երկար ձգվեց, մարդկանց երազանքները ջարդվել են:




Աննա Բադալյան


 

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable