ԱՄՆ–ը չի լքի Սիրիան նույնիսկ ԴԱԻՇ–ի լիակատար պարտությունից հետո. Պենտագոն
INTERNATIONAL NEWSԵրեկ Պենտագոնը հերթական ուղերձն է տարածել այն մասին, որ ԱՄՆ–ը չի լքի Սիրիան նույնիսկ ԴԱԻՇ–ի լիակատար պարտությունից հետո:
«Մենք կշարունակենք սիրիական հողի վրա լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր գործընկերները կզգան մեր կարիքը, և անհրաժեշտ կլինի հակազդել ահաբեկչական խմբավորումների վերադարձին:Կոալիցիան պարտավոր է զրկել ԴԱԻՇ–ին հակահարձակման հնարավորությունից Սիրիայում և ահաբեկության գործադրումից՝ Սիրիայից դուրս»,– հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Էրիկ Փեհոնը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Դամասկոսը, ՌԴ–ն և նույնիսկ Թուրքիան բազմիցս են պահանջել ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից: Հավելենք նաև, որ Սիրիայում ԱՄՆ հիմնական գործընկերը քրդական ուժերն են:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



