Հռոմի Պապը կոչ է արել հարգել Երուսաղեմի ստատուս–քվոն
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս Պապը, Վատիկանում ելույթ ունենալով պաղեստինյան պատվիրակության առջև, կոչ է արել հարգել Սուրբ հողում գտնվող բոլոր մարդկանց իրավունքներն ու Երուսաղեմի ստատուս–քվոն՝ հաղորդում է AFP–ն:
Հիշեցնենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախորդ օրը դիմել էր Հռոմի Պապին, որպեսզի նա իր բարձր հեղինակությամբ կանխարգելի Մերձավոր Արևելքում ծավալվելիք նոր ողբերգությունը, ինչն անպայման կհետևի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշմանը:
Հավելենք նաև, որ Աբբասը նույն խնդրանքով ոչ միայն ողջ արաբական աշխարհին, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էր դիմել, ինչից հետո Հորդանանը հայտարարել էր Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



