ՀՀ որոշ հատվածներում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքով խորհուրդ չի տրվում երթեւեկել
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Գորիսի, Արթիկ - Ալագյազ ճանապարհներին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



