Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը, առաջնորդները քննարկել են Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփի հայտարարությունից հետո բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



