«Նորք հոգեբուժական կենտրոնի» փոխարեն՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն
ECONOMICSԵրևանում «Նորք հոգեբուժական կենտրոնի» փոխարեն կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն: Դեկտեմբերի 7-ին նման որոշում է կայացրել կառավարությունը:
Նիստի ընթացքում որոշվել է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ:
Նշենք, որ այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



