Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Կանաչին տանում են շուկա, հետ բերում ու թափում

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Սպառողական շուկայում վերջին ամիսներին շարունակ գնաճ է արձանագրվում: Չնայած թանկացումներին՝ կանաչեղենի մշակությամբ զբաղվող գյուղացիները պնդում են, որ իրենց արտադրանքը չի սպառվում:

«Կանաչու փունջը 10–20 դրամով չի ծախվում, տանում են շուկա, հետ բերում ու թափում: Կանաչիների պահով ահավոր վիճակ է: Ամենաընտիր կանաչին 30–40 դրամով նույնիսկ չի վաճառվում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչ Խուրշուդ Քոչարյանը:

Կանաչի շատ են մշակել և կրակն ընկել: Գյուղացու խոսքով՝ առաջարկը շատ է, պահանջարկը՝ քիչ:

«Մարդ չի մնացել այս երկրում, որ առևտուր ունի: Եղածներն էլ միայն մշակում են»,– նկատեց նա:

Միայն ռեհանը մեծ սպառում ունի՝ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվում: Այս մշակաբույսից, սակայն, քչերն են կարողանում գումար վաստակել:

«Ռեհանն էլ քիչ են մարդիկ դրել, բայց մեծ պահանջարկ ունի և լավ էլ արտահանվում է»,– տեղեկացրեց գյուղացին:

Մեկ ամսվա ընթացքում գյուղմթերքի՝ մրգի և բանջարեղենի գինը բարձրացել է: Պաշտոնական տվյալներով՝ մրգի ապրանքախմբում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,7% գնանկում, իսկ 2017 թ. հոկտեմբերի համեմատ` 13,7% գնաճ:

2017 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20,7%: Խուրշուդ Քոչարյանի պնդմամբ՝ գին բարձրացնողն իրենք չեն:

««Մեհմանդարի» շուկայում կանաչին 30–40 դրամ է, վերավաճառողները գալիս են գնում և 200–250 դրամով վաճառում»,– նշեց նա:

Թեև հողագործության միջոցով գումար չեն կարողանում վաստակել, բայց շարունակում են այդ գործով զբաղվել, քանի որ այստեղ այլ եկամտի աղբյուր չկա: Գայի բնակչության մեծ մասը գործազուրկ է, կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով են տուն պահում: Բնակչության չնչին մասն է միայն արտագնա աշխատանքի մեկնում:

«Ջերմոց չմշակել չեն կարող, բա ինչո՞վ ապրեն: «Նիսյա» սերմն են առնում, մի կերպ հոսանքով տաքացնում, պարտք վերցնում ու մնացած ծախսերն անում, իսկ հետո՝ մի մասին հաջողվում է ծախել, մյուսին՝ ոչ»,– ներկայացրեց նա:

Հողագործը չբացառեց, որ Ամանորի նախաշեմին կանաչեղենի գինը ևս կարող է բարձրանալ: Այդ օրերին պահանջարկը կտրուկ ավելանում է:

«Մի 10 դրամով կավելանա՝ ոչ ավելի: Ամանորից հետո մեր վիճակն ավելի կվատանա, քանի որ պահանջարկ չի լինի»,– կանխատեսեց հողի մշակը:

Արագած համայնքի բնակիչներն էլ շունչ քաշելու ժամանակ չունեն: Ջերմատներում թարխուն են մշակում: Թարխուն մշակում են բոլորը: Քիչ չեն նաև նրանք, ովքեր այս տարի կհրաժարվեն ավանդական գործից:

«Մարդ կա՝ գումար չունի, չի կարողանում մշակել: Մոտ 10%–ը բանկի «սև» ցուցակում են հայտնվել և նոր վարկ ստանալ չեն կարողանում»,– հայտնեց գյուղացիներից Արամ Հակոբյանը:

Գյուղացին հողագործությամբ զբաղվում է միայն վարկերի միջոցով:

«Փող են վերցնում և գնում են ջերմոցի համար նախատեսված շիշ գնում: Խանութում 2000 դրամ արժե, կա նաև վարձակալություն՝ 500 դրամ: Ցելոֆոնն էլ լավ փող է նստում»,– ասաց նա:

Թարխունը տեղական շուկայում է իրացվում, մի մասն էլ՝ արտահանվում: Արագածցիների գործընկերները վրացիներն են: Նրանց առաջարկած գներից, սակայն, գյուղացին դժգոհ է:

«Սրանից մի 10 տարի առաջ փունջը 60–70 դրամով էին տանում, հիմա՝ 25–30: Նրանց մոտ էլ է մենաշնորհ, չորս ընկերներով գալիս են և տանում, ուրիշ մարդ չի գալիս, գներն իրենք են թելադրում: Գալիս են տանում, ասում՝ այնտեղ չի ծախվում: Լճացում է առաջանում, գինն ընկնում է ու վրացիները գալիս էժան տանում են»,– պատմեց հողագործը:

Արազափ համայնքում ևս հիմնականում կանաչեղենի մշակությամբ են զբաղվում: Այստեղ ևս վաճառքի ծավալներից դժգոհեցին: Պատճառը նույնն է՝ կանաչի շատ են ցանել, գնորդը՝ պակաս է:

«Ջերմոցից բացի նաև դաշտերում են տնկում, բերքը շատ է: Էս քանի ամիսներին վաճառքը «վիշի» է եղել, հիմա 10 դրամով չեն կարողանում վաճառել»,– դժգոհեցին նրանք:

 

Մանյա Պողոսյան

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive