Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է
SPORTՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:
«London chess classic»-ի հաղորդմամբ հաջորդ` 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Մյուս զույգերն են. Ադամս-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Կարուանա, Անանդ-Կարյակին:
5 տուրից հետո Ֆաբիանու Կարուանան ունի 3,5 միավոր: 2,5 միավոր ունեն Վաշիե-Լագրավը, Սոն, Նակամուրան, Նեպոմնյաշչին, Ադամսը, Կարլսենը, Արոնյանը:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը:
«London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



