Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի հետ
POLITICSՎիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից Past.am-ին տեղեկացնում են, որ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին և մտքեր են փոխանակել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների մանրամասները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



