Արտաքին գործոնները կաշկանդում են. կհաջողվի՞ Լարսին այլընտրանք ստեղծել
ECONOMICSՎերին Լարսի անցակետի փակման առկայությունը հայ գործարարների համար ժամանակ առ ժամանակ, և հատկապես ձմռանը դժվարություններ է ստեղծում: Այս օրերին ևս Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը որոշ ժամանակահատվածով փակ է լինում բեռնատարների համար:
Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց Լարսին այլընտրանք ստեղծելու հնարավորության մասին: Այս տարվա հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց Լարսին այլընտրանք գտնելու համար բանակցություններ վարել Ռուսաստանի և Վրաստանի պետական մարմինների հետ։
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ այսօրվա դրությամբ կա՞ն Լարսին այլընտրանք ստեղծելու տեսանելի քայլեր և հնարավորություններ:
«Մենք դեռևս այլընտրանքային ինտերակտիվ ու շատ առարկայական տարբերակներ չենք ձևավորել: Բայց այդ հանգամանքը կապված է շատ օբյեկտիվ դժվարությունների հետ: Ընդհանրապես ճանապարհների առկայությունն, ըստ էության, նաև միջպետական ամենատարբեր պայմանավորվածությունների, համաձայնությունների հետ է կապված: Կան բազմաթիվ դժվարություններ, և այնպես չէ, որ հայկական կողմն ընդհանրապես չի մտածում այդ այլընտրանքային ճանապարհներն ունենալու մասին: Պատճառն այն չէ, որ մեր արտաքին քաղաքականությունը վատն է այդ առումով, այլ պայմանավորված արտաքին հանգամանքներով, դեռևս հարցը լուծումներ չի ստանում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Զրույցի շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում: