ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է Եվրամիության համար. ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողության ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Իոաննիս Վրաիլասը:
«Մոլդովայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ Եվրամիության համար առաջնահերթ կարևորություն ունեցող հարցերից մեկը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ի ցույց դնել քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է 2018 թվականին դրանց կարգավորման գործում առաջընթաց գրանցելու համար»,- հայտարարեց Վրաիլասը:
Նա ողջունեց Մինսկի խմբի գործադրած ջանքերը, ինչպես նաև ՄԽ համանախագահող երկրների կողմից համատեղ հայտարարության ընդունումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



