ԵՄ-ն և Ճապոնիան պայմանավորվել են աշխարհում ազատ առևտրի խոշորագույն գոտին ստեղծելու մասին
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովը և Ճապոնիան համաձայնեցրել են ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի վերջնական տարբերակը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է առևտրի հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ:
«Գործնականում այս առևտրային համաձայնագիրը հանդիսանում է խոշորագույնը մեր կողմից երբևէ կնքված փաստաթղթերից», -ընդգծել է Մալմստրյոմը:
Համաձայնագրի կնքման դեպքում կստեղծվի աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտին: Ճապոնիան երկրորդ է G7-ի երկրներից Կանադայից հետո, որի հետ Եվրամիությունը նման պայմանավորվածություններ է կնքում:
Նշվում է, որ կողմերը դեռ չեն համաձայնեցրել ներդրումների պաշտպանության հարցը, որը երկու երկրի միջև ազատ առևտրի իրականացման համար վերջին խոչընդոտն է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



