Ուկրաինայի դատախազությունը դատարանից կպահանջի Սաակաշվիլիի հանդեպ կիրառել տնային կալանք
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է դատարան ներկայացնել փաստաթղթերի փաթեթ՝ պահանջելով «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն:
«Պետք է պահպանվի դատարան փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, դրա համար էլ հիմա դատախազները փաստաթղթեր են պատրաստում»,- նշել է Լիսենկոն: Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի «հանցավոր կազմակերպությանն աջակցելու համար»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



