Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
«Նա հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, նաև շեշտում է, որ կհրաժարվի բռնի կերակրվելուց: Եթե խափանման միջոց կիրառվի 60-օրյա կալանքը, ապա նա խստորեն կպահպանի հացադուլի պայմանները»,- նշել է Չեռնոլուցկին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Սաակաշվիլին նախօրեին բերման է ենթարկվել Կիևի Սոլոմենսկի շրջանից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



