Երևանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
SOCIETYՀիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Գեղամ Խ.-ն, 1974 թ. ծնված Արման Ա.-ն և 1961 թ. ծնված Արայիկ Ղ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ին, Արման Ա.-ի տանը կից ավտոտնակում գազի վառարանը շահագործելու փորձ կատարելու հետևանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



