Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


30 տարի առաջ գյուղը լքածների համար ջրագիծ քաշեցին, իսկ հիմնական բնակիչների համար՝ ոչ

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ համայնքի մի խումբ բնակիչներ պատրաստվում են բաց–նամակ հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ իրենց ջրի խնդիրը լուծելու խնդրով: Պարզվում է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանք է սահմանել գյուղի որոշ բնակիչների համար, ովքեր նախորդ տարի սեփական ուժերով իրենց փողոցներում ջրագծեր են անցկացրել:

Վրացական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում տարիներ շարունակ օգտվել են արոտավայրերից հոսող առվակներից: Մոտ չորս տարի առաջ «Վեոլիա ջուր»–ը գյուղի որոշ թաղամասերում ջրագծեր անցկացրեց:

Սարչապետի բնակիչ Գևորգ Բարոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե սկզբից շատ ուրախացան այդ լուրից: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ իրենց փողոցը ծրագրի մեջ չի մտնում և իրենց համար ջրագիծ չեն անցկացնելու: Բարոյանը տարակուսում է՝ իրենց փողոցը գտնվում է գյուղի անմիջապես կենտրոնում, սակայն իրենք դուրս են մնացել ծրագրից: Եվս մեկ զարմանալու պատճառ է տալիս ընկերության՝ այնպիսի փողոցներում ջրագիծ անցկացնելը, որի բնակիչները 30 տարի առաջ լքել են գյուղը և, ինչպես նա է ասում, հույս էլ չկա, որ հետ կգան:

Գյուղացիները սեփական միջոցներով ջրագծեր են անցկացրել առաջին անգամ նախորդ տարվա հոկտեմբերին՝ մոտ 240 մ երկարությամբ, երկրորդ անգամ էլ այս տարեսկզբին: Ընդհանուր առմամբ մոտ 30 ընտանիք է այդ աշխատանքներին մասնակցել:

«Ջրագիծն անցկացրինք, ձմեռն անցավ, գարունը բացվեց: Եկան հաշվիչները կնքեցին, մեզնից պահանջեցին մեր և մեր տների անձնագրերի պատճենները: Բայց չանցավ երկու ամիս, նորից եկան ու հայտարարեցին, թե մենք անօրինական միացում ենք արել, սա ջրի գողություն է, և մեզ հասնում է 180–250 հազար դրամի չափով տուգանք: Մենք իհարկե չհամաձայնվեցինք և ոչ մի թուղթ չստորագրեցինք»,– պատմեց նա:

Ընկերության ներկայացուցիչների վերջին այցը գյուղ տեղի է ունեցել երկու օր առաջ: Նրանք եկել են, մի քանի հաշվիչների վրայից կնիքներ պոկել և նշել, թե դրա հետ կապված արձանագրություններ կկազմեն:

Գյուղացիներն ասում են, որ հիմա իհարկե մի մասն օգտվում է ջրից, բայց անորոշ վիճակ է, ձյուն է եկել, սառնամանիք է և, եթե հանկարծ գան ջուրն անջատեն, իրենք կկանգնեն փաստի առաջ: Նրանք ասում են, թե ընկերությունից ոչինչ չեն պահանջում, միայն խնդրում են ներառել իրենց ծրագրի մեջ, դարձնել բաժանորդ, որպեսզի իրենք կարողանան վճարել օգտագործված ջրի դիմաց:

«Չեն ուզում անեն, կպած ուզում են տուգանք տանք: Ժողովրդական խոսք կա. մուկը ծակը չի մտնում, ցախավելը պոչից են կապում: Հիմա մենք հազիվ մեր թոշակներից մի քանի կոպեկ առանձնացրել ենք, աշխատանքներ կատարել, էդ փողը չենք ուզում, պարզապես աբոնենտ դարձրեք մեզ, որպեսզի մենք վճարենք: Թե ի՞նչ է մտել իրենց մեջ, ինչի՞ են փոշմանել: Իմ կարծիքով` կիսավեր տների համար ջրագիծ քաշելուց, ծախս անելուց հետո որոշել են այդ գումարները տուգանքով հանել: Քանի անգամ դիմել ենք իրենց, ասել՝ մեզ ծրագրի մեջ մտցրեք, պատասխանել են՝ չի հասնում, ծրագրից դուրս եք: Իսկ այն, որ կմ–երով ջրագիծ են քաշել ու անիմաստ աշխատանք կատարել, դա օրինակա՞ն է»,– նշեց Գևորգ Բարոյանը:

Բարոյանը շեշտում է՝ այսպես են անում, որ ժողովուրդը գնում է, իսկ հետո ասում են՝ արտագաղթ է.«Բա արտագաղթ էլ կլինի, ամեն ինչ էլ: Ցավալին գիտեք որն է, որ այդ ջուրը շաբաթական միայն 8 ժամ են պոմպով մղում: Մնացած ժամանակ ջուրը հոսում է հենց այնպես, գնում Ադրբեջան: Մեզ ասում են անօրինական է, Ադրբեջան գնա՞լն է օրինական»:

Հավելենք, որ հոդվածը պատրաստելու ժամանակ «Փաստը» հարցում ուղարկեց «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հասկանալու համար նաև մյուս կողմի տեսակետը: Ընկերության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հարցմանը կպատասխանեն սահմանված ժամկետներում:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe