Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Հարությունյան. «Բանակից խուսափած երիտասարդներին քրեական հետապնդումից ազատվելու վճարումների բարձրացման նպատակը փող հավաքելն է»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ընդունմամբ փակվում են Հայաստանը լքած երիտասարդների հայրենիք վերադարձի դռները: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Օրենքով վերջին անգամ հնարավորություն է տրվում բանակից խուսափած 27 տարին լրացած տղաներին վերադառնալ հայրենիք և համապատասխան վճարումները կատարելով՝ ազատվել քրեական հետապնդումից: Կատարված փոփոխություններով այդ վճարումների շեմն ավելացվել է:

Իրավապաշտպանի կարծիքով՝ վճարումների շեմի բարձրացումն արդարացված չէ:

«Դատելով վճարի բարձրացումից՝ պարզվում է, որ նպատակը փող հավաքելն է՝ բյուջե լցնելը: Նրանց պատկերացումները փողից այն կողմ չեն անցնում, իրենց համար սա ավելի շատ փող գանձելու հնարավորություն է: Այստեղ տղաներին հայրենիք վերադարձնելու խնդիր չկա դրված: Մարդիկ վճարումները կատարում էին և շարունակում ապրել երկրում: Վճարի բարձրացման դեպքում վերադարձի հնարավորությունները պակասելու են, որովհետև ոչ բոլորը կարող են մեծ գումարներ տալ»,– նշեց նա:

Հարությունյանը շեշտեց, որ երիտասարդները հեռանում են ոչ թե հայրենիքի հանդեպ պարտքից խուսափելու նպատակով, այլև՝ ֆինանսական ծանր դրությունից ելնելով: Արտագաղթում են նրանք, որոնք արտագնա աշխատանքի են գնում՝ հանապազօրյա հացի խնդիր լուծելու:

«Մարդկանց մի հսկայական զանգված Հայաստանից հեռանում է, որովհետև այս երկրում իրենց ապագան չեն տեսնում: Բանակից փախչողներ գուցե և կան, բայց հիմնականում մարդիկ հեռանում են ապագա փնտրելու նպատակով, որպեսզի նաև կարողանան իրենց ընտանիքը պահել: Երբ ընտանիքով հեռանում են, նրանց 18 տարեկան լրացած տղաները օտար երկրի բանակում են ծառայում, իսկ այստեղ նրանք շարունակում են հետապնդման մեջ մնալ: Եթե ուզում են հայրենիք վերադառնալ, այդ հնարավորությունը պետք է նրանց տրվի և արհեստական բարձրացնել վճարները, կամ նոր խոչընդոտներ ստեղծել վերադարձի ճանապարհին, այդքան էլ արդարացված չէ»,– նկատեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանն ասաց, որ երիտասարդները հեռանում են բարեկեցիկ ապագա փնտելու համար, որովհետև նրանք այստեղ այդ ամենից զրկված են: Պետությունը նման հնարավորություն նրանց համար չի ստեղծում: Որպեսզի երիտասարդներն ամուր կառչած մնան հողին, ըստ նրա, պետությունը լուրջ անելիքներ ունի կատարելու:

«Պետությունը պետք է իր քաղաքացու համար պետություն լինի, որպեսզի քաղաքացիներն այստեղ մնան ու իրենց երեխաներին բանակ ուղարկեն: Եթե պետությունը լինի սոցիալական պետություն, և բնակիչները դա իրենց վրա զգան, այդ դեպքում չեն արտագաղթի: Ամբողջ աշխարհում է այդպես: Աշխարհի բոլոր վատ երկրներից մարդիկ աշխատում են հեռանալ և ավելի լավ տեղ ապրել: Պետք է Հայաստանը լավ երկիր դարձնել, այդ ժամանակ չեն լինի զորակոչի հետ կապված խնդիրներ, և ոչ էլ երկրի երիտասարդների մի զանգվածը հետախուզման մեջ կլինի»,– ընդգծեց նա:

 

Մանյա Պողոսյան

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe