Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Թրամփի հայտարարության հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

POLITICS

Հավելյալ լարվածություն՝ Մերձավոր Արևելքում, գրում է «Փաստ» օրաթերթը.

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Տարբեր պետությունների ղեկավարներն իրենց քննադատական դիրքորոշումն են հայտնել Դ. Թրամփի որոշման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ որոշումը կարող է սադրել իսրայելա–պաղեստինական խաղաղ բանակցային գործընթացը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, ԱՄՆ նախագահի նման որոշումը միանշանակ որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել:

«Իսկ հնարավոր հետևանքները վտանգավոր են և բավականին անկանխատեսելի: Այսինքն՝ ակնհայտ է, որ որոշակի ապակայունացման դրսևորումների ականատես կլինենք: Իսկ դրանք բողոքի ցույցեր, ապստամբություններ, ԱՄՆ–ի և Իսրայելի դիվանագիտական հաստատությունների դեմ լոկալ հարձակումներ կլինեն, թե ավելի լայնամասշտաբ գործողություններ, դժվար է կանխատեսել: Բայց ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի այդ հայտարարությամբ հավելյալ լարվածություն է առաջանում առանց այն էլ անկայուն Մերձավոր Արևելքում:

Կարծում եմ, որ առհասարակ մերձավորարևելյան մակարդակում, այսինքն՝ արաբական, մուսուլմանական երկրների և ԱՄՆ–ի հարաբերություններում բոլոր գործընթացները կընթանան դիվանագիտական և հռետորաբանության հարթության մեջ: Այս տեսանկյունից ևս կանխատեսելի է, որ նշված երկու հարթություններում որոշակի լարվածություն կլինի, ինչը որևէ դրական իրողության չի կարող հանգեցնել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը շեշտեց, որ նման քայլով ԱՄՆ–ը հերթական անգամ ոչ միայն հավելյալ լարվածություն առաջացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև որպես արտատարածաշրջանային առանցքային դերակատար և պաղեստինա–իսրայելական հակամարտության գլխավոր միջնորդ, էականորեն վնասեց սեփական հեղինակությունը:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Մերձավորարևելյան քառյակ»–ում կարևորագույն դերակատարներից մեկն ԱՄՆ–ն է եղել:

Դիտարկմանը, թե ԱՄՆ–ը տարիներ շարունակ հաշտարարի դեր է կատարել և հարցին, թե ի՞նչ գործոններ կարող էին նպաստել ԱՄՆ–ի այդ քաղաքականության փոփոխությանը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Բավականին բարդ հարց է: Կարծում եմ՝ որոշումը կայացվել է ԱՄՆ–ի մերձարևելյան քաղաքականության պատասխանատու շատ նեղ խմբի կողմից: Համոզված եմ, որ, այնուամենայնիվ, Դ. Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ոչ բոլոր շրջանակներն են կողմ եղել նման որոշմանը: Բացի այդ, որպես որոշման հիմնական դրդապատճառ, կարելի է դիտարկել նաև Դ. Թրամփի հայտնի քաղաքական գիծը, որի հիմնական նպատակը նախորդ վարչակազմերի մոտեցումներից տարբերվելն է թե՛ ԱՄՆ–ի ներքին, թե՛ նաև արտաքին կարևորագույն խնդիրների հետ կապված մոտեցումներում»:

Արաբագետի կարծիքով, որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հրեական լոբբինգը:

«Համոզված եմ, որ այստեղ մեծ դերակատարություն է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության պատասխանատու Ջարեդ Քուշները: Ինչպես հայտնի է, այս գործիչն ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշում ունի: Առհասարակ մերձավորարևելյան քաղաքականությամբ զբաղվող Թրամփի թիմում բավականին մեծ թիվ են կազմում պրոիսրայելական դիրքորոշում ունեցող գործիչները»,–եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

 

Աննա Բադալյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan