Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները
SOCIETYՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 11 բաժնի պետ Արթուր Եթիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից տեղեկանում ենք նրա՝ երկու ավտոմեքենա ունենալու մասին:
Այսպես, Եթիմյանի սեփականությունն են համարվում «OPEL VECTRA 2.0 I» և «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենաները: Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 11 միլիոն 250 հազար դրամ ու 23 հազար 500 ամերիկյան դոլար: Մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 4 միլիոն 798 հազար դրամ եկամուտ, որն իր աշխատավարձն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



