Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես ստուգվել և կանխել շաքարային դիաբետը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ըստ իր տարածվածության մակարդակի Հայաստանում երրորդ տեղը գրավող շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ տառապում է շաքարային դիաբետով, հիվանդացության տոկոսային հարաբերությամբ կազմում է 8,5 %, հիվանդությունը հատկապես խոցում է սոցիալապես անապահով երկրները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը:

2015–2016 թթ.–ին Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեր երկրում շաքարային դիաբետից տառապում է 82671 քաղաքացի, որոնցից. 1–ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը՝ 14350, 2–րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321:

«Առողջ ապրելակերպ» խորագրի շրջանակներում իրականացված սկրինինգ միջոցառումները միտում ունեն նվազեցնել հիվանդացության մակարդակը` բարձրացնելով ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների տեղեկացվածությունը հիվանդության և հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բուժհաստատություններում այսօր ևս շարունակվում են սկրինինգյան անվճար հետազոտությունները թե՛ քաղաքային և թե՛ գյուղական համայնքներում:

Առաջնային հիմնախնդիր է համարվում ՀՀ բնակչության շրջանում՝ ռիսկային դիաբետիկ գոտիներում գտնվող անձանց հայտնաբերումը և վաղ հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև դիաբետով տառապող անձանց պարբերաբար կատարվելիք անվճար հետազոտությունների ընթացակարգերը, կայունությունը, ինչպես նաև վերջիններիս անվճար դեղորայքով ապահովումը: Հայաստանի Հանրապետությունում դիաբետի առաջին և երկրորդ տիպերով հիվանդներին տրամադրվում է դեղորայքի ողջ փաթեթը բացարձակապես ԱՆՎՃԱՐ:

Արդյո՞ք հնարավոր է շաքարային դիաբետը բուժել ավանդական դեղաբույսերի միջոցով, կամ թեկուզ թեթևացնել հիվանդի վիճակը:

Շաքարային դիաբետը համարվում է քրոնիկ հիվանդություն և անհնար է այն լիովին վերացնել: Ավանդական բժշկությունը ակտուալ բժշկության անբաժանելի մասնիկն է, սակայն լիովին ապավինել դեղաբույսերին կտրականապես սխալ է: Շաքարային դիաբետը համարվում է ինսուլին հորմոնի և արյան շիճուկում գլյուկոզայի քանակական փոխհարաբերության արդյունքում առաջացող նյութափոխանակության էնդոկրին խանգարում: Ինսուլինը բարդ սպիտակուցային կառուցվածքով հորմոն է, որը իր հերթին կազմված է 51 A (ալֆա) ամինաթթուներից:

Հորմոնները պրակտիկորեն անհնար է փոխարինել ցանկացած այլ օրգանական և անօրգանական նյութերով, հետևաբար ապարդյուն է նաև ավանդական բժշկությանը լիովին ապավինումը: Սա կապված չէ հիվանդության բարդ կամ թեթև ընթացքներից, միևնույն է, ցանկացած տիպի դիաբետի ժամանակ ընթանում են ինսուլին–գլյուկոզային խանգարումներ, որոնք հետագայում կարող են հանգեցնել անդարձելի հետևանքների:

Ինչպե՞ս կարելի է ճիշտ կազմակերպել կենսակերպը դիաբետի ժամանակ և արդյոք սննդակարգը և օրակարգը կարող են էական ներդրում ունենալ հիվանդության կանխարգելման գործում:

Ցավոք, եթե արդեն իսկ առկա է շաքարային դիաբետ ախտորոշումը, այն այլևս երբեք չի հերքվի: Արդիական բժշկությունը առավել հակված է դիաբետը անվանել կենսակերպ, այլ ոչ թե հիվանդություն: Եթե մարդ կարողանում է հետևել սննդակարգին և վարել գրագետ, առողջ ապրելակերպ՝ կոնպենսացնելով գեղձի թեր ֆունկցիան, ապա անձը կհամարվի գործնականում առողջ:

Կանխարգելել դիաբետը միանշանակ հնարավոր է: Անհրաժեշտ է պարզապես պահել մարմնի զանգվածը նորմայի սահմանում և սկրինինգ միջոցառումների շնորհիվ իրազեկված լինել գլյուկոզայի քանակական փոխհարաբերության մասին արյան շիճուկում: Շատակերության հետևանքով առաջացած ճարպակալումը խթանում է հետագա դիաբետի առաջացմանը՝ նպաստելով ինսուլյար ապարատի ատրոֆիային, դեգեներացիային և հետագա նեյկրոզին:

Արդյո՞ք շատակերությունը ազդակ է շաքարային դիաբետի սկրինինգ հետազոտության համար:

«Հավերժ քաղցի զգացում» հենց այս խորագրով են առաջնորդվում դիաբետով տառապող անձինք: Քաղցրակերությունը, մշտական բերանի լորձաթաղանթում չորությունը, անհագ ծարավը, բարձր միզարձակության մակարդակը, հոգնածությունը, բարձր քրտնարտադրությունը և այլ բազմաթիվ երևույթներ նախազգուշացնում են դիաբետի հնարավոր վտանգի մասին:

Մշտապես քաղցի զգացողությունը կոչվում է Աֆագիա: Միայն քաղցի զգացողությամբ չենք կարող ախտորոշել դիաբետ: Տարօրինակ քաղցի զգացողությունը բնութագրական է նաև այլ հիվանդությունների համար, ինչպիսիք են, օրինակ՝ գաստրիտը, խոցային հիվանդությունը և փսիխո–սոմատիկ այլ հիվանդություններ:

Եթե քաղցը ուղեկցվում է դողով, քրտնարտադրությամբ և նույնիսկ ուշագնացությամբ, ակնհայտ կերպով իրավիճակը բնութագրում է դիաբետ, բայց ևս մեկ անգամ հնարավոր է սկրինինգ հետազոտության միջոցով հաստատել կամ ժխտել դիաբետի առկայությունը:

Մի խոսքով, տարօրինակ քաղցը ազդակ է էնդոկրինոլոգին դիմելու համար:

Ինչպե՞ս հետազոտվել և կանխել շաքարային դիաբետը, ինչպե՞ս իրականացնել դիաբետի սկրինինգ հետազոտություն ՀՀ առողջապահական համակարգում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության օղակի բոլոր բուժհիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում՝ բացարձակապես ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

 

Սեյրան Սահակով

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution