Գեորգի Ավետիսյանը՝ վարակված թռչնամսի մասին
GEOGRI AVETISYAN'S BLOGԻնչպես արդեն Past.am-ը տեղեկացրել է Հայաստանի սուպերմարկետներում վաճառվող բրազիլական, ուկրաինական, ռուսական թռչնամիսը վտանգավոր է առողջության համար և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Գեորգի Ավետիսյանն, ով մասնագիտության բերումով ավելի մոտիկից է ծանոթ այս մանրեներին, արձագանքել է ՍԱՊԾ-ի տարածած վերջին տեղեկությանը և իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Թե՛ լիստերիան, թե՛ սալմոնելան երկրորդային ախտոտման արդյունք չեն կարող լինել իսկ դա նշանակում է, որ արտադրակա պրոցեսում են վարակվել, իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀՀ սահմանը հատելիս տվյալ սննդամթերքը չի ստուգվել։ Այսինքն ՍԱՊԾ սրանով հայտարարում է իր հանցավոր անգործության մասին։
Ամանորյա տոները կրճատենք, որ շատ աշխատենք, սրանք չհասկացան, որ շատ պետք չի աշխատել, պետք է իմանալ ինչ ես աշխատում ու արդյունավետ աշխատել»։