Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը

POLITICS

Ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը. պարզաբանում է «Փաստ» օրաթերթը

 

Երեկ Կառավարության նիստի օրակարգում «Գնման պայմանագիրը դադարեցնելու մասին» սովորական թվացող խորագրի տակ մի ակնառու հարց էր ներառվել: Խոսքը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը դադարեցնելու մասին էր:

Ըստ հիմնավորման՝ պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ–2 Երևան–Գորիս–Մեղրի–Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար:

Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել: Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Այն, որ ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել, անվիճելի է: Կառավարության նիստի օրակարգում ներառված հիմնավորումն է սա փաստում: Այս մասին չկան մամուլի հրապարակումներ, որոնք թույլ կտային պաշտոնյաներին հանգիստ և անկաշկանդ հերքել տարածված տեղեկությունը:

Ուշագրավը, սակայն, ոչ միայն ռուսական սահմանապահ զորքերի գործոնով պայմանագրի դադարեցումն էր, այլև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի՝ հարցի շուրջ տրված պատասխանը: Պարզվում է՝ պաշտոնյաները նաև պաշտոնական տեղեկատվությունը հերքելու, այն «վրիպակ» համարելու մեծ տաղանդ ունեն:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Պայմանագրով՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանք է նախատեսված, որի հիմնական՝ 9,5 միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է: Եվ քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ–տուգանքների տակ չընկնի:

Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,–ասել է նա՝ հավելելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմը առարկություններ ունի, քանի որ գետը թեքվում է դեպի ՀՀ–ի կողմը: Լրագրողները հիշեցրել են Կառավարության հիմնավորումը, որտեղ հստակ նշված է ռուսական սահմանապահների հանգամանքը: Արսեն Հարությունյանը վստահեցրել է, թե դա վրիպակ է եղել:

Հետաքրքիր է, հիմնավորումը կազմող գործադիրի աշխատակիցները որքա՞ն պետք է հուզված կամ շփոթված լինեին, որ, օրինակ՝ ռուսական սահմանապահներին չտարբերեին իրանցիներից: Բացի այդ, Ջրպետկոմի և վերոնշյալ հիմնավորումները ոչ միայն տարբեր իրողությունների մասին են, այլև հակասում են իրար: Ավելին, որոշման նախագիծը, որտեղ նշվել է ՌԴ սահմանապահ զորամասի հետ համաձայնության չգալու փաստը, ներկայացվել է կոնկրետ Արսեն Հարությունյանի կողմից:

Այս դեպքում, ո՞րն է հարցն իրանական կողմի վրա գցելու նպատակը: Ասելու, որ «մենք ռուսական կողմի հետ որևէ խնդի՞ր չունենք»: Միգուցե: Իրականում Արսեն Հարությունյանը խմբագրում է «վրիպակը», ինչի շուրջ արդեն որոշակի աղմուկ է բարձրացել: Առանց այն էլ՝ ռուսական հեռուստաալիքների շուրջ ձևավորված բացասական տրամադրությունները հազիվ մարում են, նոր ինտրիգներ պետք չեն:

Ի դեպ՝ պայմանագրի դադարեցման հանգամանքը տարօրինակ ձևով դասվել էր նիստի չզեկուցվող հարցերի մեջ: Այնուամենայնիվ, այն չզեկուցվող հարցերի մեջ պարտակելու փորձը չփրկեց «աղմուկից»:

 

Աննա Բադալյան



Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan