Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

 

Պարոն Գորգիսյան, հայտարարվեց, որ երբ նոր Սահմանադրությունը մտնի կիրառության մեջ, «Ելք» խմբակցության նախագահի թեկնածուն լինելու է Արտակ Զեյնալյանը: Ինչո՞վ եք հիմնավորում ձեր ընտրությունը:

– Կարծում ենք, որ նոր Սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունները կկարողանա լավագույնս իրականացնել Արտակ Զեյնալյանը: Նա ունի անբիծ անցյալ, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, գործադիրում ունի աշխատանքային փորձ. պաշտոնավարել է առողջապահության փոխնախարարի պաշտոնում, տիրապետում է նաև սահմանադրության և իրավաբանական տարբեր ոլորտների խորը գիտելիքների:

Միաժամանակ երկար տարիներ զբաղվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն՝ ունի այն կարողականությունը, որպեսզի մեր երկրում նախագահի ինստիտուտը լինի խորհրդարանին և կառավարությանը վերահսկող լրջագույն օղակ:

 

Բայց նոր նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են: Այս պարագայում նա կկարողանա՞ իրականություն դարձնել այն սպասելիքները, որ հասարակությունը կունենա նրանից:

– Մենք այդ լիազորությունների սահմաններն իմանալով ենք առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Եվ վստահ ենք, որ նա կկարողանա օգտագործել իր բոլոր լիազորությունները և ձեռքին եղած լծակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

 

Ես կարծում եմ, որ մեր երկրի՝ ճգնաժամային այս իրավիճակում առավել անհրաժեշտ են հայրենասեր ղեկավարներ, քան լավ մասնագետներ:

– Այդպես չի լինում. առավել հայրենասերը կարող է լինել վատ մասնագետ ու երկիրը տանել կործանման:

 

Այսինքն՝ ձեր թեկնածուի պարագայում այս երկուսը համընկել են, այո՞. այն լավագույն դեպքերից է:

– Մեկին ցույց տվեք, որ Հայաստանի Հանրապետությանն այդքան նվիրվել ու ծառայել է, ինչքան Արտակ Զեյնալյանը:

Ավելինասեմ՝այսպահինորևէքաղաքականուժԱրտակԶեյնալյանիհետմրցողնախագահիթեկնածուչիկարողառաջադրել:

 

Իսկ ինչպե՞ս կկարողանաք անցկացնել նրա թեկնածությունը: Դուք խորհրդարանում համախոհներ կունենա՞ք, դաշնակիցներ կգտնե՞ք:

– Ինչպես գիտեք՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք արդեն իսկ բանակցություններ ենք սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ: Քանզի նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարանի ձայների մեկ քառորդը:

Եվ մի բան էլ ասեմ՝ այս պարագայում ոչ միայն հաղթանակն է կարևոր: Կարևոր է նաև մարտահրավեր նետելը իշխող քաղաքական ուժին: Իսկ մեր թիրախը, ում ցանկանում ենք հասցեագրել մեր խոսքը, մեր հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Եվ մեր այս նախաձեռնությունը առաջին հերթին ուղերձ է վերջիններիս:

Մենք նրանց ասում ենք՝ եթե մենք լինեինք քաղաքական մեծամասնություն, ապա դուք կունենայիք այս որակները կրող և նման փոփոխությունների գնացող, դրանց պատրաստ նախագահ:

Եվ մենք հիմա ունենք այդպիսի նախագահի թեկնածու: Նա, երբ ժամանակը գա, կներկայացնի իր ծրագրերը, կպարզաբանի, թե ի՞նչ է անելու և ինչպե՞ս է անելու:

Եվէլի՛եմասում, եթեանգամստացվիայնպես, որպարոնԶեյնալյանըչընտրվինախագահիպաշտոնում, ապա, միևնույննէ, մենքհիմաարդենլրջագույնմարտահրավերենքնետելգործողիշխանությանըառնվազնմերթեկնածուինհամարժեքթեկնածուգտնել–առաջադրելուհարցում:

Նաև մենք մեր մոտեցումն ենք ցույց տալիս դրանով: Ցույց ենք տալիս, թե ինչպիսի՞ն կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունը և ինչպիսի՞ն կարող էր լինել մեր ապագան, եթե քաղաքական մեր ուժը լիներ մեծամասնություն: Սա ուղերձ է մեր ընտրողներին դեպի 2022 թվական:

 

Գոհար Սարդարյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan