Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

 

Տարին Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչների համար ծանր էր: Բնակիչները միաբերան փաստեցին՝ գյուղտարին իրենց ոչ մի օգուտ չի բերել: Ոռոգման ջրի պատճառով եկամուտ ստանալ չեն կարողացել:

«Ամառվա կեսին, 40 աստիճան շոգին շաբաթներով ջուր չեն տվել: Բույսը չորացել է, պտուղ չի տվել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեցին Արտաշարի բնակիչները:

Գյուղացիները պատմեցին, որ երկրոդ տարին է, ինչ առանց եկամուտ են մնում: Նախորդ տարի կարկուտը նրանց մեծ վնաս հասցրեց:

«Շատ վատ վիճակ էր, փող չունեինք նորից վարուցանք անելու, բան էլ չկարողացանք հողամասից ստանալ, վաճառել: Վատագույն տարիներից մեկն էր այս տարին: Ցրտահարություն եղավ, մեզ էլ բերք չմնաց»,– դժգոհեցին հողագործները:

Արտաշարում առանց այն էլ մարդիկ քիչ են հող մշակում: Տարեկան մոտ 50 հա հողատարածք վերածվում է անապատի: 420 հա վարելահողից մոտ 320 հա աղակալված է: Համայնքն ի զորու չէ սեփական միջոցներով իրականացնել աղազերծման աշխատանքները: Արդյունքում տարեցտարի ավելանում է աղակալված հողատարածքների թիվը: Բնակիչների խոսքով՝ աղակալված հողերը կարող են անմշակ չմնալ, եթե համայնքում առատ ոռոգման ջուր լինի, իսկ ջրի հարցը սուղ է, ինչն էլ նպաստում է, որ հողերը խոպան մնան։

Ի տարբերություն Արտաշարի՝ Արարատի մարզի Ոստան համայնքում դժգոհության առիթ չեն տեսնում: Այգեգործությամբ զբաղվող համայնքում խաղողի մթերման խնդիր այս տարի չի եղել: Թեև գործարանները 10 դրամով նվազեցրել են մթերման գինը, բայց խաղողագործը գումարը տեղում ստացել է: Հարկերն ու տուրքերն էլ վճարում է:

«Մոտ մեկ միլիոն դրամ է մնացել, որ բյուջեն 100%–ով կատարենք: Տարին վատ չէր, լավ էր: Մի քանի հոգի դեռ նախանցյալ տարվա խաղողի գումարները պետք է ստանան, մնացածը խնդիր չունեն»,– ներկայացրեց Ոստան համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ համայնքապետերը հաճախ բերքատվության ցուցանիշները սխալ են հայտնում: Ոստանի ղեկավարը պնդեց՝ երբևէ նման քայլի չի դիմել: Ինչ կա, այն էլ ասել է, խաբելու պատճառ չունի:

«Մեր գյուղում մենք կոնկրետ թվերով միշտ ներկայացրել ենք: Այս տարի էլ անասունների թվաքանակը շատ ճշգրիտ հայտնել ենք: Մենք մեր թվերին տիրապետում ենք, դա Ոստանին չի վերաբերում»,– շեշտեց նա:

336 խոշոր եղջերավորների գլխաքանակ են փոխանցել մարզպետարանին: Անասնագլխաքանակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Մսամթերքի իրացման խնդիր էլ չունեն:

«Տարի է եղել, որ միսը մնացել է, բայց Նոր տարվա համար արդեն սկսել են գներով հետաքրքրվել»,– փոխանցեց նա:

Վերին Դվինում բուսաբուծության ոլորտում բարձր ցուցանիշ է գրանցվել: Արձանագրված փաստն արդեն հայտնել են: Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան զարմանում է՝ ինչու պետք է սխալ տվյալներ ներկայացնեն:

«Իմ համայնքում նման խնդիր չի եղել»,– պնդեց մեր զրուցակիցը:

Ամեն տարի 200 հեկտար լոլիկ է այստեղ մշակվում: Մթերման հետ կապված խնդիրներ այս սեզոնին չեն առաջացել:

«Լոլիկը շատ աշխատանք է պահանջում, ինքնարժեքը բարձր է, մարդիկ չեն կարողանում եկամուտ ստանալ: Բնակիչը ծայրից ծայր մի կերպ հասցնում է, հավելյալ գումար իրեն չի մնում»,– նշեց նա:

Ոռոգման ջրի խնդիր էլ չեն ունեցել: Ոռոգումից տուժել են Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքում: Բացասական արդյունքով են տարին փակում: Այստեղ երաշտն է իր սև գործն արել:

«Ինչ եղել է, սաղ վառվել, թափվել է: Հուլիս– օգոստոս ամսին ոնց որ աշուն լիներ: Գարու ու ցորենի բերք չկար, չորացել էր, որովհետև մի քանի ամիս անձրև չի եկել»,– ասացին հնաբերդցիները:

Այստեղ ոռոգման ջուր չկա. վարելահողերը մշակվում են անձրևի հույսով: Այս տարի, սակայն, չորային է եղել և տեղումներ չեն եղել:

«Տնամերձերում ջուր կա, բայց դրանք փոքր են` ամեն մեկը մի 300–400 մետր հող հազիվ ունենա: Դաշտի հողերը չեն ոռոգվում: Խոտն էլ է չորացել, հացահատիկն էլ, կարտոֆիլն էլ»,– մտահոգվեցին մեր զրուցակիցները:



Մանյա Պողոսյան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive