«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ
SOCIETYՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 12–ին` ժամը 15:00–ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.–ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.–ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Դեկտեմբերի 14–ին` ժամը 11:00–ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.–ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.–ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



