Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Անակնկալ այցեր Ծառուկյանի կողմից

SOCIETY

Armday.am-ը գրում է.

Oրերս Parliamentmonitoring-ը հրապարակեց տվյալներ ամենաշատը բացակայած պատգամավորների վերաբերյալ։ Ցավոք մենք չունենք հնարավորություն հետևել և հաշվարկել պատգամավորների գործունեությունը ԱԺ պատերից դուրս։ Իրականում օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործունեությունը կարեւորվում է ոչ թե կառավարության, իշխող ՀՀԿ-ի եւ նրա կոալիցիոն գործընկերոջ ՀՅԴ-ի նախագծերը դակելով, այլ ի նպաստ հասարակական ու քաղաքական գործունեության, որը կարող է արտահայտվել ԱԺ-ի պատերից դուրս։ Այսպես օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով խորհդարանական երկրորդ ուժի ղեկավարն է, այդ հարցում օրերս ակնհայտ աչքի ընկավ։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրների պահպանողական եւ ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամները ուղղաթիռով այցելեցին Արցախի Հանրապետություն։ Մայրաքաղաք Ստեփանակերտում ԲՀԿ առաջնորդն ու եվրոպացի պատվիրակները հանդիպումներ ունեցան Արցախի ղեկավարության հետ, քննարկեցին մի շարք հարցեր։ Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ փուլում, երբ Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը էապես աջակություն կարող են ունենալ եվրոպացի դիվանագետները, Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ոտք են դնում այն հողի վրա, որը նույն այդ պաշտոնյաների եւ նրանց ղեկավարների կողմից համարվում է չճանաչված պետություն։ Բացի այդ ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ Արցախը ներկայացնում է որպես ռազմական դաշտ։ Եվ Ծառուկյանի այս քայլը կարող է բեկում մտցնել նրանց պատկերացումներում։

Սա ընդունում եւ ողջունում են նաեւ պաշտոնական Արցախում։ Armday.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած այցին, նշեց, թե այն խիստ կարեւոր էր։ «Այս այցը կարեւոր էր այն տեսանկյունից, որ Արցախ կատարած այցից հետո նույն այդ պատվիրակներն ավելի օբյեկտիվ պատկերացում կունենան Արցախի մասին, եւ արտաքին աշխարհում Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը կնպաստի, ինչպես նաեւ Արցախի բարեկամների թվի ավելացմանը»,- ասաց Անուշ Ղավալյանը։ Նրա խոսքով այցը ճանաչողական էր, եւ այն կարող է նպաստել Արցախի Հանրապետության ճանաչմանը։ «Միանշանակ իրենց պատկերացումները Արցախի մասին փոխվում է, որը ողջունելի է։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի արձագանքին, ապա դա իրենց խնդիրն է։ Ադրբեջանը ամեն կերպ Արցախը փորձում է ներկայացնել , որպես ռազմական գոտի, որտեղ փողոցները տանկեր են, նույն եվրոպացի ու օտարերկրացի պատգամավորները գալիս եւ տեսնում են, որ այստեղ կյանքը հանգիստ է, եւ ադրբեջանական միֆը փլվում է, նման մի խմբի այցի շնորհիվ»,- ասաց Արցախի խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակը։

Գագիկ Ծառուկյանի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել քան ակնհայտ են, ինչը պաշտոնական Բաքվի մոտ ջղաձգումներ է առաջադրել։ Մասնավորապես ադրբեջանական մամուլին արդեն իսկ մտահոգել է Գագիկ Ծառուկյանի գործունեությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ: Նրանց թվում Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ շեյխ Զայդ ալ Նահայանի ավագ որդին: Նշվում է, որ շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը եւ այցը մասնավոր բնույթ է կրում։ Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe