Պայմանավորվել են, որ խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20 տոկոսով ավելացնելու են. «Հրապարակ»
ECONOMICS«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի և նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։
Երկժամյա գործնական քննարկմանը, ի դեպ, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացած է եղել «դավթարով»` գործարարների հետ ճշտած Հարկային օրենսգրքին առնչվող բազում առաջարկներով, որոնց 99 տոկոսը, ի զարմանս գործարարների, ընդունվել է։
Քննարկման ընթացքում Վարդան Հարությունյանը քանիցս ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզանից մեկն ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ ձեր աշխատանքը հեշտացնենք»։
Հանդիպման ավարտին գործարարները հրավիրվել են ճաշի։ 2 ժամ տևած ճաշը, ըստ մեր զրուցակցի, նույնպես անցել է «գործնականորեն». «Սեղանները դրված էին կլոր, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած լինի մեկ ՊԵԿ աշխատակից, որ հա՛մ «մեզնից մեկը լինի», հա՛մ առաջացած հարցերին պատասխանի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: