Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


Պատիժը չի նվազեցնում բռնության փորձերը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

 

Պարոն Հարությունյան, հերթական ահաբեկչական խումբը վերջերս գաղտնազերծվեց: Նման խմբերի այսքան առատությունն ինչի՞ հետ է կապված:

– Առաջինը՝ ես չեմ կարծում, որ գաղտնազերծվել է: Որովհետև այն հրապարակային գործող ինչ–որ խումբ է եղել սոցիալական կայքում: Գաղտնազերծել կարելի է ասել որևէ գաղտնի գործող խմբավորում բացահայտելու դեպքում: Երկրորդը՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ սկսել են մտածել, որ երկրում օրինական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով, իշխանություն փոխել հնարավոր չէ:

Եվ այս հուսահատությունից շատերն այն եզրակացությանն են հանգում, որ պետք է բռնություն կիրառելու միջոցով՝ ոչ օրինական ճանապարհով երկրում ինչ–որ բան փոխեն: Իմ կողմից, իհարկե, նման մոտեցումը դատապարտելի է: Բայց փաստն այն է, որ օր օրի այդպես մտածող մարդկանց թիվն ավելանում է: Եվ այս ամենի մեղքն իշխանություններինն է: Քանզի երկրում հարկավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ այդ կարգի մտքերով տարված մարդիկ հնարավորինս քիչ լինեն:

 

Իսկ դա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում մեր պետության ու պետականության համար:

– Ընդհանրապես, շատ վտանգավոր է կամայական բռնությունը: Ցանկացած բռնության կոչ ինքնին ընդունելի և արդարացված չէ, և այն կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե, Աստված չանի, իրականություն դառնա: Իսկ այս մասին առաջին հերթին պետք է մտածեն իշխանությունները: Նրանք պետք է երկրում ձևավորեն այնպիսի մթնոլորտ ու ստեղծեն այնպիսի իրավիճակ, որպեսզի նման մտադրություն ունեցող մարդկանց թիվն օր օրի պակասի:

 

Մեզ մոտ պատժի պրոցեսներ են ընթանում: Նկատի ունեմ Սասնա ծռերի զինված, բանդայի դատավարությունները: Տարօրինակ չէ՞, որ այս ամենը չի վախեցնում մարդկանց:

– Բոլորովին տարօրինակ չէ: Մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ պատիժն ու հալածանքները չեն, որ կանխում են այդ կարգի զարգացումները: Ընդհակառակը, նման զարգացումները կարող են կանխվել միմիայն երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու, քաղաքացու ընտրության իրավունքը հարգելու, մարդու իրավունքները պաշտպանելու ճանապարհով:

Այնպես որ, երբ օրենքի դաշտն ավելի հաստատուն և ընդարձակ կլինի մեր երկրում, այն ժամանակ այդպես մտածող մարդկանց թիվը կպակասի: Բռնությունները, հալածանքները, դատավարություններն ու դատապարտումները նման գործողությունների միտում ունեցող մարդկանց թիվն ի վիճակի չեն պակասեցնել:

 

Նշանակում է՝ այս ամենի հիմքը քաղաքական է:

– Միմիայն քաղաքական է: Երբ որ մարդիկ իշխանությունը փոխելու համար բռնության կոչեր են անում, դրա հիմքը քաղաքական է: Եվ եղած պրոբլեմները քաղաքական հարթության մեջ էլ պետք է լուծվեն: Եվ էլի եմ կրկնում այս ամենի վերաբերյալ պետք է մտածեն իշխանությունները: Նրանք, ովքեր գտնվում են իշխանության ղեկին:

 

Վարուժան Ավետիսյանը բանտից հոդվածաշարեր է գրում ապագաղութացման վերաբերյալ: Կարելի՞ է այս երկու հարցերը կապել իրար և նույն ուղղության մեջ դիտարկել:

– Վարուժանը կապում է, ուրեմն կարելի է կապել: Մարդիկ կան, որ կապում են, մարդիկ կան, որ չեն կապում:

 

Այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությո՞ւնն էլ է նպաստում, որպեսզի երկրում նման իրավիճակներ առաջանան:

– Վարուժանի դեպքում այդպես է. նա այդ երկու համատեքստերը՝ ներքին և արտաքին քաղաքական համատեքստերը կապում է իրար: Եվ նման մտածողներ, անշուշտ, կան:

 

Մեր երկիրը շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: Այս փաստն ինչ–որ ձևով կբեռնաթափի՞ երկրում ստեղծված իրավիճակը:

– Ստորագրումից առաջ, նաև ստորագրելիս, ինչպես նաև ստորագրելուց հետո իշխանություններն իրենց ստորագրությունը պետք է հարգեն: Եվ առաջնորդվեն այն չափորոշիչներով, որոնք թելադրում է եվրոպական աշխարհը: Եթե նրանք չեն հարգի իրենց որոշումը և չեն փորձի տվյալ չափորոշիչները դնել մեր քաղաքական և հասարակական կյանքի մեջ, ապա մեր երկրում կշարունակվի ամեն ինչ այնպես, ինչպես որ հիմա է:

Եվ այս վտանգները, որոնց մասին խոսում ենք, կպահպանեն իրենց գոյությունը: Իսկ եթե իշխանությունները եզրահանգումներ կանեն, իրենք կփոխվեն և կփորձեն փոխել նաև մեր իրականությունը, քաղաքական մեր դաշտը, ապա այդ ժամանակ արդեն բոլորովին այլ բանի մասին խոսակցությունը կընթանա:

 

Իսկ ինչպե՞ս եք դիտում մեր երկրում ընթացող դատավարությունները, որոնք ձևով քրեական են, իսկ բովանդակությամբ՝ քաղաքական:

– Ես ընդհանրապես չեմ համարում, որ տեղի են ունենում դատավարություններ: Դրանք դատավարություններ չեն: Իշխանությունները ոչ թե դատավարություններ են կազմակերպում, այլ ցուցադրում են շոու: Եվ արդարադատության կայացման մասին հնարավոր չէ խոսել՝ հետևելով դրանց:

 

Գոհար Սարդարյան

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable