Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսը, թուրքը, ամերիկացին նստեն` մի բան որոշեն ու մեզ ասեն՝ անենք...

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի  հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

 

Պարոն Սարգսյան, ո՞րն է նախընտրելին ու քաղաքական առումով գրագետը՝Արցախի Հանրապետությունը միացնե՞լ Հայաստանի Հանրապետությանը, թե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի Հանրապետությունը:

– Հայաստանը 1989–ին որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու վերաբերյալ: Սակայն 1991–ին միակողմանիորեն հրաժարվել է իր իսկ որոշումից: Եվ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ ճանապարհով էլ ստեղծվել է ստատուս քվոն: Եվ Հայաստանի որոշումից հետո ամբողջ աշխարհը ընդունեց այս վիճակը:

Ուստի այսօր ի՞նչ արժե այդ հարցադրումը՝ միացնե՞լ, թե ճանաչել: Հայաստանը ոչ միացնում է, ոչ ճանաչում է: Եվ անհնար է պատկերացնել, որ այս հարցը կլուծվի: Մարդկանց թվում է, թե Հայաստանը երբևէ կարող է Ղարաբաղը ճանաչել: Նորից եմ ասում՝ դա անհնարին բան է:

 

Ինչո՞ւ է անհնարին:

– Որովհետև այստեղ մտածողության հարց է: Նրանք այդ մտածողության մարդիկ են:

 

Նշանակում է պատճառաբանությունները սուտ բաներ են, այո՞: Երբ հիմնավորում են, թե ինչո՞ւ նպատակահարմար չէ ճանաչելը, ի՞նչ վտանգներով է այն հղի:

– Բա, իհարկե: Կացինը դնես՝ մատները կտրես, չեն ճանաչի: Նրանց հույսը մի բանի վրա է՝ ռուսը, թուրքը, ամերիկացին նստեն` մի բան որոշեն ու մեզ ասեն այդ մասին: Մենք էլ վազելով գնանք ստորագրենք:

 

Մենք մեզ վրա պատասխանատվություն չվերցնենք: Մենք ո՞վ ենք, որ վերցնենք՝ սկզբունքով:

– Չեք հիշո՞ւմ՝ առաջին նախագահը նույն բանը նորից ասաց ընտրությունների ժամանակ՝ մենք ի՞նչ գործ ունենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանը հազար տարի էլ չի ճանաչելու Ղարաբաղը: Մեր խնդիրը Մինսկի խմբի հետ է: Է՛դ մարդիկ կասեն ինչ անենք:

 

Ինչպե՞ս եք տեսնում ապագան:

– Ապագա չկա, չի լինելու, եթե այս մոտեցումը չփոխվի:

 

Այդ մոտեցումը չի փոխվելու: Նույն մարդիկ են, քաղաքական նույն էլիտան է: Իսկ ձեզ նման մտածող մարդիկ էլ շատ քիչ են այսօր մեր երկրում:

– Ունենք այն, ինչ ունենք:Գիտե՞ք, երբ աշխարհը ընթացքի մեջ է, իսկ դուք, որպես սուբյեկտ չեք կայանում, չունեք ձեր հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, ապա ոտքի տակ եք գնալու: Արդեն իսկ ոտքի տակ ենք. երկիրը դատարկվում է: Չէ՞ որ մենք չկանք, որպես սուբյեկտ գոյություն չունենք:

Դրսից մարդիկ գալիս, իրե՛նք են ասում, ասում են՝ ձեր երկրում մարդ չկա, ում հետ խոսես: Որպեսզի ասեք ու մենք հասկանանք, թե ի՞նչ եք ուզում: Ոչ մի բան չեք առաջարկում, մեր առաջարկածներին էլ նորմալ պատասխան չեք տալիս…

 

Լավ, չկա՞ն քաղաքական գիտակցություն ունեցող մարդիկ, մեր ներուժն այսքա՞նն է ընդամենը: Թե՞ պարզապես ամեն ինչ ծուռ է դասավորված մեր երկրում:

– Մենք մեր ներուժը, մեր ճշգրիտ մտածողությունը կորցրել ենք: Եվ այսպես ենք դաստիարակվել դարերով: Արդեն մենք «ունենք» մեր հայկական խորքային կեղծ համոզմունքները: Եվ դրանցով էլ ապրում ենք: Սերնդեսերունդ իրար ասում ենք՝ տղա ջան, ի՞նչ եք այս սարերից կախվել. որտեղ հաց՝ այնտեղ կաց:

 

Մի խումբ ռոմանտիկնե՞ր են պայքարողները:

– Ռոմանտիկների հարցը չէ: Պարզապես իրողություններ կան, որոնք մարդկանցից վեր են, և վերջիններս ստիպված ենթարկվում են դրանց:

Ես շատ լավ եմ հիշում 1987 թիվը, երբ արդեն ղարաբաղյան պայքարը ձևավորվում էր: Մի հինգ հոգի էինք ընդամենը, որ խոսում էինք մարդկանց հետ: Մարդիկ մեզ նայում էին որպես հիմարների: Բայց մենք այդ իրավիճակը հաղթահարեցինք: Եվ դրա համար մոտավորապես մի կես տարի հարկավոր եղավ: Կես տարի աշխատում էինք ժողովրդի հետ: Եվ բանն այն է, որ ժողովուրդը միանգամից մեր ասածները լուրջ ընդունեց: Իհարկե, ժողովրդի մի մասի մասին է խոսքը: Մյուս մասն այդպես էլ չընդունեց:

Ըմբռնեցին, հասկացան, զենքը վերցրեցին ու գնացին պայքարեցին: Ավելին՝ լիդերներին ասում էին՝ դուք այստեղ կանգնեք, գործ չունեք կռվելու հետ. բա որ ձեզ սպանեն, մենք ի՞նչ ենք անելու:

Եվ այս մարդիկ նույն մարդիկ էին, չէ՞, ինչ նախկինում էին: Այնպես որ, այդ գիտակցությունը ինքնաբերաբար է գալիս: Գալիս, գալիս ու որակ է դառնում:

Բայց ցավն այն է, որ նույն այդ գիտակցությանը եկած ժողովուրդը ժամանակ անց վերադարձավ իր նախկին վիճակներին: Նույն այդ մարդիկ, որ թուրքի «գլուխն էին կտրում», հիմա մի չինովնիկ է գալիս, առաջը չոքում են:

Եվ իշխանության հանդեպ սարսափը հարյուրապատիկ մեծ է, քան վախը՝ թշնամուց: Եվ դա կրկին գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարիներ են անցել, դարեր են անցել, բայց մեր հոգեբանության մեջ մնացել է սարսափը վերևներից:

Սա՛ պետք է փոխել, սա՛ պետք է արմատախիլ անել մեր միջից, մեր ժողովրդի հոգեբանությունից: Առանց այդ անելու՝ մենք ճանապարհ գնալ չենք կարող:

 

Գոհար Սարդարյան

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris