Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Վիճակագրությունը աջ ղեկով մեքենաների օգտին է

SOCIETY

2018 թ. ապրիլի 1–ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, իսկ հետագայում նաև շահագործումը, գրում է «Փաստ» օրաթերթը:

Մինչ այս արդեն շատ էր խոսվել, որ սա կառավարության վատագույն որոշումներից մեկը կլինի, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այն ի վերջո առաջ մղվեց։ «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին» անունը կրող նախագիծը օրեր առաջ հայտնվեց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Շնորհիվ հրատապ իրազեկման՝ երեկվա դրությամբ նախագծին դեմ է քվեարկել 319, իսկ կողմ՝ 23 մարդ։ Ընդհանուր առմամբ որոշմանը դեմ է քվեարկել 97 տոկոսը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թ. ապրիլի 15–ից: Նախագծից նաև հետևում է, որ ապրիլից հետո հնարավոր չի լինի վերավաճառել ավտոմեքենան, քանի որ նախագծում սրա հետ կապված սահմանափակումներ ևս կան.

«Մինչև 2018 թ. ապրիլի 1–ը ներկրված տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն 2018 թ. ապրիլի մեկից հետո ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի իրականացվելու»:

Տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում հակառակն ասաց.

«Դա արդեն Ոստիկանության գործն է լինելու։ Համապատասխան թույլտվությունից հետո վերահաշվառումը նորմալ գործընթացով կիրականացվի։ Իրականում մենք չենք արգելում աջ ղեկով ավտոմեքենա ունեցողներին շահագործել իրենց մեքենաները»։

Ճշգրտմանը, թե դա նշանակում է, որ ապրիլից հետո էլ մարդիկ իրենց մեքենան կարող են վաճառել և խնդիր չի առաջանա, նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ համապատասխան թույլտվությունից հետո, այո՛, կարող են։ Այս օրերին արդեն իսկ պատրաստ են աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների՝ Ոստիկանության կողմից արված վիճակագրության նախնական տվյաները։

Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստին» տեղեկացրեց, որ 2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել է 16 զոհ և 490 վիրավոր։ Ջանոյանի խոսքով, սակայն, սրանք աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են, բայց այս թվերի մեջ մտնում են և այն դեպքերը, երբ իրենք են մեղավոր եղել և հակառակը։

Ինչ վերաբերում է ընդհանուր դեպքերին, ապա այս տարվա նախնական տվյալներով գրանցվել է 3241 պատահար, 255 զոհ և 4774 վիրավոր։ Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհային պատահարների միայն 10%–ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա։ Եվ դեռ հարց է, մեղավորն ով է եղել՝ աջակողմյան, թե ձախակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի վարորդը։ Բացի այդ էլ դեռ հստակեցված չէ, թե աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի մասնակցությամբ ինչպիսի վթար է տեղի ունեցել։

Նախագծում ասվում է, թե Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն. մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Սակայն նույն ձախակողմյան ղեկով ավտոմեքենան, իրավիճակից կախված, կարող է վերադասավորվելու, վազանց կատարելու և այլ դեպքերում նույնպես վթարի պատճառ հանդիսանալ։ Նշենք նաև, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կազմում է մոտավորապես 31–35 հազար, ինչից հետևում է, որ հաջորդ տարիներին նույնքան քաղաքացի որոշակի խնդիրների առաջ կարող է կանգնել իր ավտոմեքենայի շահագործման հարցում, հատկապես, որ նախագծում ասված է, որ հետագայում դրանց շահագործումն առհասարակ կարգելվի։

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive