ՊԵԿ հարկային հատվածը և «խաչատրյանական կլանը». «Հրապարակ»
ECONOMICS«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ և ձեւավորեց իր թիմը։
Այստեղ էին Տիգրան Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետն է, Գոհար Արաբաջյանը՝ այժմ սպասարկման թիվ 20 բաժնի պետն է, Էդիկ Գսպոյանը՝ այժմ խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության բաժնի պետն է։
Փաստորեն, առանցքային վարչության պետերը Խաչատրյանի կադրերն են, չհաշված այն տասնյակ պետերն ու տեսուչները, որոնք սերում են Մաշտոցից եւ որոնք քավոր-սանիկության, հաշվարկով ամուսնությունների շնորհիվ թիմի մաս են կազմել։
Ստացվում է, որ Խաչատրյանը հեռացավ, բայց խաչատրյանական մեծ թիմը հաղթեց միջկլանային պատերազմում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: