Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կարինե Նալչաջյան. «Կենցաղն այսօր հայ մարդուն ամենաշատ ճնշող հանգամանքն է»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՄԱԿ–ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 122–րդ հորիզոնականում է՝ ընդգրկվելով տարածաշրջանում ամենատխուր երկրների շարքում:

Երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան: ԱՄՆ–ը 15–րդ հորիզոնականում է, իսկ ՌԴ–ն՝ 50–րդ:

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 70–րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86–րդ, Իրանը՝ 109–րդ, իսկ Վրաստանը՝ 126–րդ: Այսպիսով` Հայաստանը տարածաշրջանի երկրների ցուցակում երկրորդ «ոչ երջանիկ» երկիրն է:

Հայաստանն իր դիրքով զիջում է անգամ 94–րդ և 114–րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին:

Նմանատիպ զեկույցները հոգեբան Կարինե Նալչաջյանին վստահություն չեն ներշնչում:

«Առանձնապես ես նման հրապարակումների չեմ վստահում: Շատ բարդ բաներ են երջանկությունն ու տխրությունը: Դրանք խորքային երևույթներ են և միանշանակ ոչինչ չես կարող ասել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Միաժամանակ հոգեբանը նշեց, որ ընդունված է հայերին տխուր ազգ անվանելը: Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ հայերն ավելի շատ հոգսաշատ են, քան տխուր: Դա էլ իր պատճառն ունի: Հայաստանում այսօր մարդիկ կքած են կենցաղային հոգսերի տակ, ինչն անմիջապես ազդում է նրանց տրամադրության վրա:

«Մարդու մոտ այդ պահին գերազանցող էմոցիաներն անդրադառնում են նրա տրամադրության վրա: Երիտասարդներն իրենց տարիքից ելնելով ավելի կենսուրախ են, մի քիչ ավելի տարիքով մարդիկ մտախոհ են»,– նշեց նա:

Հոգեբանի խոսքով՝ երջանկությունն ու տխրությունը տարբերակելիս պետք է հաշվի առնել նաև ազգային և էթնիկական առանձնահատկությունները:

«Երբ գնում ենք Արևմուտք, տեսնում ենք, որ այնտեղ մարդիկ ժպտալով են ման գալիս: Անընդհատ ժպտում են և բարև, ներողություն արտահայտություններն են հնչեցնում: Դա իրենց մշակույթն է: Մեզ մոտ հաճախ չեն ժպտում: Այն ժամանակ են ժպտում, երբ իսկապես ուրախ են, մեզ մոտ այդ արտաքին էքսպրեսիաները համընկնում են ներքին վիճակներին, իսկ Արևմուտքում դա ուղղակի շփման մշակույթ է: Շփվելիս նրանց դեմքին պետք է ժպիտ նկարված լինի, բայց դա չի նշանակում, թե մարդիկ այդքան ուրախ են»,– ասաց Կարինե Նալչաջյանը:

Հայ ժողովուրդը բավականին բարդ ճակատագիր է ունեցել, որն իր հետքը թողել է ազգային բնավորության վրա: Հոգեբանի խոսքով՝ հայերի մեջ բոլոր դեպքերում տխրություն կա, բայդ դա չափազանցնել պետք չէ:

«Մեր ժողովրդի կյանքը մի քիչ բարելավվի, հոգսերի բեռը մի քիչ թեթևանա, նրանք շատ ուրախ կլինեն: Իսկ ով ասաց, որ մենք տխուր են, մենք շատ լավ ուրախանալու ընդունակ ժողովուրդ ենք: Մարդիկ, երբ արթնանում են սկսում են մտածել, թե այս հարցը ոնց են լուծելու, ֆինանսական դժվարություններ ունեն:

Հայ մարդը բավականին պահանջկոտ է, նա ուզում է, որ իր կենցաղն ապահովված լինի, իր զավակների կյանքը բարեկեցիկ լինի: Քանի որ, մեզ մոտ շատերն իրենց ապահովված չեն զգում, դրա համար ուրախ չեն: Մարդիկ ուրախ են լինում այն ժամանակ, երբ ամենատարրական կենցաղային հարցերը լուծված են լինում: Շատերի դեպքում լուծված չէ, հետևաբար չեն կարող ուրախ լինել: Կենցաղն այսօր հայ մարդուն ամենաշատ ճնշող հանգամանքն է»,– նշեց Նալչաջյանը:

Նրա համոզմամբ՝ երբ մարդկանց կենցաղային հարցերի մի մասը լուծված լինի և ֆինանսական ծանր վիճակում չլինեն, նրանց դեմքին անպայման ժպիտ կհայտնվի:

 

Մանյա Պողոսյան

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe