ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին կավարտի 90–րդ տեղում
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման տարեվերջյան աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 90–րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել և ունի 383 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում ևս փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5–րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երևանում հաղթելով Բելառուսին (4:1) և Կիպրոսին (3:2):