Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Նույնիսկ թակարդում դրված պանրի համար են վճարում

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Միամիտները միայն կհավատան այն բանին, որ համաշխարհային այս կամ այն կազմակերպությունը գիշեր–ցերեկ մտածում է այն մասին, թե ինչպես անի, որ աշխարհում պտտվող այս կամ այն վիրուսն այլևս մարդկանց կյանքը չխլի:

Բոլորն էլ գիտեն, որ միջազգային այս կամ այն կազմակերպությունը որոշակի առումով բիզնես նախագիծ է, որի մասին բոլորը, միաբերան սիրահոժար լռում են:

Փոխարենը մի շարք մարդասիրական տեսություններ են պետությունների վզին փաթաթում, միայն թե կարողանա իրենց հեռահար ծրագրերը կյանքի կոչել:

Ինչպես ժողովուրդն է ասում միայն մկան թակարդում դրվող պանիրն է անվճար լինում: Եվ նույնիսկ այս դեպքում, անգամ մուկն իր կյանքով է վճարում: Այնպես որ, համարենք, որ միջազգային կառույցների սիրահոժարության թեզը վաղուց «բացահայտված» է, մնում է հասկանալ, թե մեր պետական կառույցներին ինչն է այդքան գրավում, որ միջազգայինների ցանկացած առաջարկ առանց երկմտելու են ընդունում:

Ու եթե նախկինում հասարակական աղմուկը ալյուրը երկաթով և ֆոլաթթվող հարստացնելու մասին էր, ապա հիմա ընդվզումը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանն է վերաբերում: Եվ որքան ուժեղանում է գերատեսչական մասնագիտական ճնշումը հասարակության վրա, այնքան հասարակության հակահարվածի ուժն ավելի ու ավելի է մեծանում:

Եվ մի դեպքում աղմուկի պատճառը սխալ ներկայացվող վիճակագրությունն է, մյուս դեպքում բժիշկների երեխաների ցուցադրական պատվաստման արարողությունը, բայց միևնույն է, այդպես էլ չի հիմնավորվում, թե իրականում ինչու պետք է երեխաները այդ պատվաստումը ստանան 13 տարեկանում և եթե օրինակ՝ Աֆրիկայում կամ Հյուսիսային Իռլանդիայում համարվում է, որ այդ տարիքում առաջին սեռական հարաբերություն ունենալըն աղջիկների համար նորմալ է, ապա մեր օրենսդրությամբ 18 տարին չբոլորած աղջկա, նույնիսկ պաշտոնապես ամուսնությունը կարող է դատական գործ բացելու պատճառ հանդիսանալ:

Եվ ստացվում է, որ մեր իշխանություններն այնքան տարված են միջազգայինների «ուսումնասիրությունները» Հայաստանում ներդնելով, որ նույնիսկ այս պարզ տեղեկությունն են անտեսել: Եվ տարբեր գիտաժողովներում այս կամ այն երկրի ուսումնասիրության թվաբանությունը ներկայացնելով որպես իրողություն ու մեր կյանքի մի մաս, փորձում են հիմնավորել, թե իբր հենց 13 տարեկանն է աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստելու ամենաճիշտ և ամենաօպտիմալ ժամանակը:

Մի բան սակայն մոռանում են մեր հարգարժան չինովնիկները, որ ժողովուրդն այլևս առաջվանը չէ, որ ով ինչ «լապշա» կախի մարդկանց ականջներին՝ հավատան: Մարդիկ նույնպես բավականին տեղեկացված են ու թեկուզ բժշկի դիպլոմ չունեն ու չեն կարող խորքային մեկնաբանություններ հնչեցնել իրենց բացասական վերաբերմունքը հիմնավորելու համար, բայց շատերի գրագիտությունն այդքան ներում է հասկանալու, որ եթե միջազգայիններն անվճար պատրաստ են ինչ–որ բան «զոհաբերել» ապա դրա հետևում անպայման բավականին մութ ու հեռուն գնացող խորքային հաշվարկներ կան:

Այնպես որ միշտ չէ, որ միջազգային կառույցները ժողովրդի մասին են մտածում: Նրանք ավելի շատ սեփական գրպանի ու բիզնես շահի դարդն են: Այնպես որ, պետք չէ նրանց այդքան հավատալ, ինչ է, թե համաշխարհային կազմակերպություն են ու կարողանում են բավականին լավ հիմնավորված թեզեր հորինել ու հրապարակել: Նրանք նույն բիզնես շահերի սպասարկուներն են, միայն թե ամեն ինչ «փաթեթավորում» և «վաճառում» են առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի տակ:

 

Արմինե Գրիգորան

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive