Քրեակատարողական վարչությունը՝ կալանավորվածներին խոնավ խցերում պահելու մասին
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հերքում է կալանավորված երկու անձի խոնավ ու չջեռուցվող խցերում պահելու մասին հրապարակումները: Վարչության հաղորդագրության մեջ նշվում է.
«Դեկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում»` իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կենտրոնացված ջեռուցում, և բոլոր խցերում պահպանվում է բնակության համար պատշաճ սենյակային ջերմաստիճան»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



