Երևանի ավագանին հաստատեց Արցախյան պատերազմի մասնակից Ապրես Հովհաննիսյանին բնակարան հատկացնելու նախագիծը
SOCIETYԵրևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.18՝ 66.4քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Երկրապահ կամավորականների միության անդամ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին: Հարկ է նշել, որ վերջինը, ինչպես նաև նրա որդին՝ Արշակ Հովհաննիսյանը հանդիսանում են նաև 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Արցախի հանրապետությունում տեղի ունեցած մարտական իրադարձությունների, ինչպես նաև դրանից հետո շփման գծում կազմակերպվող անվտանգության ապահովման գործողությունների ակտիվ մասնակիցներ:
Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով Ապրես Հովհաննիսյանի անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը / 11 անձով բնակվում են մեկ բնակարանում/:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



