Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլները կազատվեն ավտոկայանատեղի տեղական վճարից
SOCIETYԴեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել 2018թ. տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու որոշման նախագծին, համաձայն որի էլեկտրամոբիլները կազատվեն ավտոկայանատեղի տեղական վճարից: Հարկ է նշել, որ Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։
Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



