Մանկապարտեզների տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ մի շարք խմբերի երեխաների համար
SOCIETYԴեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018թ. սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություններ կիրառելու որոշման նախագծին:
Ըստ այդմ, տեղական վճարի նկատմամբ կկիրառվի զրոյական դրույքաչափ, եթե երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում, ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է, օրինական ներկայացուցիչներից մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն է իրականացնում, Երևան քաղաքում զոհված զինծառայողի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է: Սույն որոշումը տարածվում է նաև սիրիահայ ընտանիքների երեխաների վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



