Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև
SOCIETYՔաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև: Քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել աշխատակիցների և սաների հետ: Օգտվելով առիթից, արվեստի դպրոցի տնօրենը դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ վերանորոգումից հետո այս կառույցը ևս լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



