Yerevan, 07.November.2026,
00
:
00
BREAKING

«Ականատեսը». Արեգնազ Գրիգորյանը խանձարուրով մարագում այրվելուց փրկվել է հորեղբոր կյանքի գնով

SOCIETY

 Արաքս գետի ափին, Թուրքիային սահմանակից Բագարան գյուղում է կյանքի գերակշիռ մասը` ուրախ և տխուր տարիներն անցկացրել 100-ամյա Արեգնազ Գրիգորյանը: Հայ-թուրքական սահմանին դեմ առ դեմ բնակվելը միակ բանը չէ, որ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածին հիշեցնում է հարևան երկրի մասին. սահմանի այն կողմից լսվող նամազի ձայնն ականջներում փորձում է խլացնել ամենօրյա աղոթքով: Մեր պատմության հերոսուհին ծնվել է 1915 թվականին Կարսի նահանգի Ալամ գյուղÕ �ւմ: Ծննդավայրում նա թողել է ոչ միայն հոր հարստությունը, այլև կորցրած հարազատներին: «Ես ծնվել եմ Ալամում: Ես քյոռփա եմ եղել: Այս պատմություններն ինձ մայրս է պատմել: Պատմություններն  իմ մտքում են մնացել»,-  ընտանիքի պատումը մեզ է փոխանցում Արեգնազ Գրիգորյանը:

Նրա ծնողներն ունեցել են երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ: Տեղահանության ժամանակ նա երեք-չորս ամսական բալուլի երեխա էր, ում ցանկացել են գցել մեծ մարագը վառելու համար: Հորեղբայրը փորձել է փրկել նրան, սակայն թուրքերը սպանել են հորեղբորը: Հայրը կարողացել է գողանալ բալուլն ու փախցնել մի թուրք ծանոթի օգնությամբ:

«Տանը սեղան են դրել, որ հաց ուտեն, թուրքերը հորս հանել են դուրս, մտել են  տուն  տատիս ու պապիս սպանել: Ժողովուրդը խառնվել է: Ամենքն իր ապրանքը վերցրել տարել պահել է հողամասի մեջ, որ կարող է հետ դառնան»,- շարունակում է նա:

Երբ թուրքերը ներխուժել են իրենց փոքրիկ գյուղ, կոտորել են գրեթե բոլորին:  Արեգնազի ընտանիքի անդամներից շատերը`   հորեբայրները, տատիկը ու պապիկը նույնպես դարձել են սպանդի զոհը:  Արեգնազին պատմել են, որ տատին ու պապին թուրքերը սպանում են` հորեղբոր դին հողին հանձնելու համար: «Ջարդել են թուրքերը հայերին...»,-  ծանր հոգոցով նշում է մեր պատումի հերոսը:

Արեգնազի ծնողները որոշում են իրենց զավակների Վարսենիկի, Մկրտիչի և Արեգնազի հետ կռիվը սկսելուն պես բռնել գաղթի ճամփան: Մեկ տարի հաստատվում են Կարսում, այնուհետև շարժվում դեպի Արևելյան Հայաստան: «Ժողովրդի մեծ մասը փախել է Ղարս: Տեսել են արդեն կռիվը սկսվում է, խառնվել են իրար»,- մեջբերում է Հայոց ցեղասպանության հասակակիցը: 

Լավ է հիշում, որ հայրը` Պողոսը, ջարդերի ժամանակ ընտանիքի ունեցվածքը` երկու կճուճ ոսկին թաղել է  հողամասում պատի տակ` հույս ունենալով, որ մի օր իրենք կվերադառնան տուն:  

Այսօր էլ Արեգնազը հոր հարստությունը վերադարձնելու հույսը չի կորցնում: Հորդորում է աղջկան`  ոսկիները հետ պահանջելու նպատակով  նամակ  ուղարկել Թուրքիա` «գրասենյակ»: Հայաստան գալով` ընտանիքը հաստատվել է Ախուրյան գետի ձախ ափին Անիպեմզա գյուղում: Թուրքային մոտ լինելով` հայրը թաքուն հույս է փայփայել, որ մի օր կրկին կվերադառնա պատմական հայրենիք:

Տարիներ հետո ականատես-վերապրածն ամուսնացել է այն ժամանակ Միրզախան անունը կրող այժմյան Բագարան գյուղում, ունեցել երկու երեխա, սակայն 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է ամուսինը, իսկ երկու մանկահասակ երեխաները մահացել են կարմրուկից:

Շուրջ տասը տարի անց Արեգնազն ամուսնացել է երկրորդ անգամ և լույս աշխարհ բերել հինգ երեխա` երեք տղա և երկու աղջիկ: Ամուսինը` Փայլակը, ով ամուրի էր այդ ժամանակ արդեն չորս երեխաների հայր էր: Այսպիսով մեր պատմության հերոսուհին` միաժամանակ ինը երեխաների մայր է դառնում և կարողանում հոգատարության և աշխատասիրության շնորհիվ ոտքի կանգնացնել ընտանիքը` չնայած դժվարություններին:

Ողջ կյանքում Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը, ինչպես բնորոշ է տեղի բնակչությունը, զբաղվել է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նա ընտանիքի անդամների գնահատմամբ` մշտապես օգնության է հասել հարազատներին, հոգ տարել յուրաքանչյուրի մասին: Արեգնազի մարդկային լավ հատկանիշների մասին է վկայում նաև անսահման հյուրասիրությունը, որը վայելելու հնարավորություն է ընձեռվում տուն այցելող ծանոթ-անծանոթներին:

Արեգնազի ժպտերես դեմքը չի անմահացել որևէ լուսանկարում: Նա ոչնչացրել է իր լուսանկարների արխիվը: Արեգնազն ունի 13 թոռ և 8 ծոռ: Այժմ ողջ են նրա երեխաներից միայն երկուսը: Իր ծնողները նույնպես երկարակյացներ են եղել: Մայրը ապրել է 105, հայրը` 110 տարի:

Պատմության հերոսուհու հետ հանդիպումը մեզ համար առավել քան սպասված էր: Նախագծի ստեղծագործական խմբի` նրան գտնելու փորձերը դեռևս երկու տարի առաջ չէին հաջողել, քանի որ նա փոխել էր բնակության մշտական հասցեն (Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղից  տեղափոխվել էր Բագարան` դստեր մոտ): Հունիսի 1-ը` Արեգնազ Գրիգորյանի 100-ամյա տարեդարձը, սպասված իրադարձություն էր ընտանիքի համար, որին մասնակցել է նաև մարզի ղեկավարությունը:

Արեգնազի դուստրը` Շողիկը, պատմում է, որ մայրիկի ոգևորությունն այնքան մեծ էր, որ անցնող դարձողներին ճանապարհելու գործընթացը հանգուցալուծվել էր ոտքը կոտրելով: Տարեց կինն ամիսներ անց ապաքինվել է, բայց ոսկրերի ցավը դեռ վերջնականապաես չի անցել, տեղաշարժվում է հենակներով:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ 2005 թվականից շնորհվող՝ Հանրապետության Նախագահի մրցանակին այս տարի արժանացել են ցեղասպանությունը վերապրած հայ կանայք: Նրանց 2015թ. գարնանը փոխանցվել էր մեկական միլիոն դրամ:  Արեգնազ տատիկի համաձայնությամբ նրա փեսան` Ասլանը, այդ գումարն օգտագործել է շինարարական նպատակներով` տան ներսում հարմարավետ լոգարան կառուցելու համար:

Աղջիկը պատմում է, որ մի քանի ամիս առաջ իրենց գյուղ այցելած մի թուրք լրագրող ցանկություն է հայտնել հանդիպելու Արեգնազի տատիկին: Անծանոթին  ցեղասպանության հասկակիցն ընդունում է հարգանքով:

Արմավիրի մարզի ամենատարեց բնակչուհիներից մեկը «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբի հետ զրույցի ավարտին ցանկություն է հայտնում սեփական աչքերով հավաստիանալ, որ լուսանկարները լավ են ստացվել: Ի նշան հավանության իր տարիքին ոչ այնքան բնորոշ երիտասարդական ոճով բութ մատը վերև պարզելով կարճ նկատում է. «Շատ պարզ նկարներ են»:

Ողջ ընթացքում նրա կյանքի դաժան իրադարձությունների վերհուշն ընդհատվում էր նաև կատակով և ժպիտով, իսկ իր համար օրվա սննդակարգի կարևոր մաս կազմող մեկ բաժակ սուրճը վայելելու ընթացքում Արեգնազ տատիկը որոշում է կիսվել կյանքի շուրջ իր մտորումներով` մաղթելով հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության` երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում 1915թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: 2013թ. ապրիլից հանրության դատին էներկայացվել շուր ջ 30 պատմություն: Ականատես-վերապրածների պատմությունները հավաքագրելու նպատակով մեր ստեղծագործական խումբը կատարում է վերջինմարզային այցելությունները:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality