Երևանում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 30-ին` ժամը 05.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակ ների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18 UT 622 պ/հ (վարորդ՝ 1967թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



