Ֆլորիդայում ավելի քան քսան մարդ է տուժել Boeing-ում բռնկած հրդեհի պատճառով
INTERNATIONAL NEWSԱվելի քան քսան մարդ է տուժել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանում Boeing 767 ինքնաթիռում բռնկած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: Օդանավը պատկանում է Dynamic Airways ավիաընկերությանը:
Հրդեհը տեղի է ունեցել ինքնաթիռի թռիչքից առաջ վառելիքի արտահոսքի պատճառով: Օդանավում գտնվում էր 101 մարդ: Նրանց մեծամասնությունը ինքնաթիռից դուրս է եկել փչովի շարժասանդուղքներով: Հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան քսան մարդ: Նրանցից մեկը լուրջ այրվածքներ է ստացել: Պատահարը հետաքննելու համար ստեղծվել է հանձնաժողով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



