Ի՞նչ եք տեսնում առաջինը. բացահայտեք ենթագիտակցության գաղտնիքները
LIFEGreatpicture.ru-ն գրում է, որ լուսանկար-թեստերն օգնում են հասկանալ մարդու հոգեվիճակը, անձնային առանձնահատկությունները, արժեքները, նպատակները, վախերը, և այլն։ Դանք օգնում են վեր հանել այն, ինչ թաքնված է ենթագիտակցական մակարդակում։ Առաջարկվող թեստը կօգնի հասկանալ, թե ինչից եք ամենաշատը վախենում։ Նայեք լուսանկարին և ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում դրանում։
1. Աղջիկ։ Եթե ձեր ուշադրությունը գրավում է խոտերի վրա նստած աղջիկը, ամենայն հավանականությամբ, դեռ մանուկ հասակից խեղդված զգացմունքներ կամ չգիտակցված վերքեր ունեք։ Կան իրադարձություններ, որոնք ուղեղը ճնշում է, սակայն խնդիրը բացասական հետևանքներից ազատվելն է։ Ենթագիտակցությունը կարող է ճնշել մահվան վախը, լքվածության զգացումը, երեխայի կարիքների նկատմամբ անուշադրությունը, և այլն։
2. Թիթեռ։ Թիթեռը լուսանկարի կենտրոնական էլեմենտներից է, այդ պատճառով էլ գրավել է ձեր ուշադրությունը։ Տարբեր մշակույթներում այն տարբեր նշանակություն ունի։ Եթե ուշադրությունը գրավել է հենց այս կենդանին, նշանակում է՝ կապված եք անցյալի հետ, որոնում եք կորցրած հոգին։
3. Ելակ։ Ելակը գտնվում է լուսանկարի կենտրոնում։ Սա խորհրդանշում է սիրտը։ Հին ժամանակներում ելակը համարվում էր սիրո հատապտուղ։ Եթե ձեր ուշադրությունը գրավել է հենց այս հատապտուղը, նշանակում է՝ վախենում եք անհաջող հարաբերություններից կամ անպատասխան սիրուց։ Միևնույն ժամանակ, հարաբերություններ եք փնտրում, ինչն էմոցիոնալ դուալիզմ է ստեղծում։ Մի կողմից՝ ցանկանում եք հարաբերություններ ունենալ, մյուս կողմից՝ անբացատրելի վախ ունեք։
Շարունակությունը՝ այստեղ