ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկրներին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 29-ին պետություններին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից, ինչպես նաեւ ավելացնելու ներուժն աստղակերպերի հետ բախման սպառնալիքին հակազդելու համար:
Բանաձեւը, որն ընդհանուր համաձայնությամբ ընդունվել Է Գլխավոր ասամբլեայի 4-րդ կոմիտեում, «բոլոր պետություններին, առանձնապես զգալի տիեզերական ներուժ ունեցող պետություններին համառորեն կոչ Է անում ակտիվորեն աջակցել տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխման նպատակին հասնելուն»:
Ինչպես նշված Է փաստաթղթում, դա կարեւորագույն պայմաններից մեկն Է «տիեզերական տարածության հետազոտման եւ խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության զարգացման» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



