Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Երբ բոլոր կողմերի շահերը համընկնեն, բարեփոխումներն իրականություն կդառնան

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը

 

Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում անցած 2017 թվականը՝ մեր երկրում ժողովրդավարական արժեքների խորացման առումով:

– 2017 թվականին տեղի ունեցավ ծրագրային այդ ամենը, ինչ պետք է տեղի ունենար: Եվ այս տարվա միակ լուրջ ձեռքբերումը Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն էր:

Սակայն սա էլ, ըստ էության, փոքրիկ մի քայլ է, որից պետք է սկսվեն իրական բարեփոխումները: Եվ կարևորն այն է, թե ինչպե՞ս կօգտագործենք բարեփոխումներ անելու այս հնարավորությունը:

Մնացածն ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Առայժմ զարգացումների առումով որևէ առաջընթաց չի նկատվում:

 

Իսկ ո՞ր պարագայում այդ զարգացումներն առավել ինտենսիվ կլինեն, ի՞նչ է հարկավոր դրա համար:

– Ընդամենը պետք է ցանկանան և կատարեն իրական բարեփոխումներ: Այլևս, ասենք, դադարեն այնպիսի քվեարկություններ անել, ինչպես արեցին մի երկու օր առաջ: Անկեղծ մտադրություն ունենան երկիրը դարձնելու օրենքի երկիր, ամրապնդեն քաղաքացիների վստահությունը սեփական պետական կառույցների նկատմամբ: Եվ դրա համար նաև իրական, ոչ երևութական պայքար մղեն կոռուպցիայի դեմ:

Եթե այս ամենը լինի, ապա բարեփոխումները ևս իրականություն կդառնան:

 

Եվրամիությունից որևէ բան կախված չէ՞, նկատի ունեմ մեր անելիքը համաձայնագրի շրջանակներում, թե՞ ամեն ինչ կախված է մեզանից:

– Միայն ու միայն մեզանից է կախված: Եվրամիությունը փորձելու է օգնել իր գիտելիքներով, մեթոդաբանությամբ, նաև պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ:

 

Այս հարցում մեր հասարակությունը դեր չունի՞:

– Եթե հասարակությունը չդառնա բարեփոխումների մասնակից, ապա որևէ բարեփոխում տեղի չի ունենա: Մասնակցության մի քանի բաղադրիչներ պետք է առկա լինեն: Նախ՝ գաղափարախոսական առումով պետք է աշխատանքներ արվեն: Վերլուծական, հետազոտական կենտրոնները պետք է կարողանան իրազեկել քաղաքացիներին օրենքների փոփոխության վերաբերյալ, հիմնավորեն փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ապա բիզնեսը պետք է նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի կարողանա նաև պահանջատեր լինել օրենքի դրույթների կիրառման հարցում:

Մշտադիտարկման մասնագիտացված կազմակերպությունները պետք է հետևեն գործընթացին: Եվ երբ տեղի են ունենում ոչ ճիշտ զարգացումներ կամ չեն կատարվում տրված խոստումները, ապա այդ մասին պետք է բարձրաձայնեն ու տեղեկացնեն հասարակությանը:

Հանրության մյուս մասն էլ պարզապես բարեփոխումներից օգտվողներն են: Քանզի եթե որևէ օրենք է փոխվում, ապա արդեն այն պետք է ապրի դրա համաձայն:

 

Բայց այսպիսի իրավիճակ չի՞ կարող ստեղծվել. ներքևից լինում են նախաձեռնություններ, բայց դրանք դեմ են առնում իշխանական համակարգի պատին: Կամ ինչպես ընդունված է ասել՝ վերևների մոտ քաղաքական կամքի բացակայությանը:

– Նման բան կարո՛ղ է տեղի ունենալ: Եվ այդ երևույթն առկա է բոլոր երկրներում:

 

Ինչպե՞ս հաղթահարել:

– Պարզապես պետք է պայքարել: Եվ եթե ասում ես ու տեսնում ես, որ իշխանությունները չեն անում այն, ինչ պետք է անեին, ապա այս դեպքում նրա հետ խոսելու այլ բառապաշար պետք է գտնես՝ պատկերավոր ասած: Գտնես այն խոսքերը, որոնց դեպքում արդեն դիմացինդ քեզ կլսի:

Փաստորեն համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Նաև հասկանալի է, որ Եվրամիությունն էլ պարտավորությունների մյուս ստանձնող կողմն է: Նա պարտավորվել է բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցել ֆինանսական միջոցներով, մեթոդաբանությամբ, իր մշակույթով:

Եվ եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն բարեփոխումները, ապա նա էլ կհրաժարվի իր աջակցություններից՝ ասելով, որ դուք ազնիվ ու վստահելի գործընկեր չեք:

Միաժամանակ կշարունակվի հասարակության անվստահությունը նույն այդ իշխանությունների նկատմամբ: Ի վերջո անվստահության այդ մթնոլորտը հենց իրենք՝ իշխանություններն են ձևավորել իրենց հանդեպ: Եվ, փաստորեն, երկու կողմի համար էլ մեղավորն իշխանություններն են լինելու: Եվ իրենք էլ կոպիտ բառով ասած՝ հենց տուժելու են այս պարագայում:

Հիմա մենք ցանկանո՞ւմ ենք ինչ–որ բան փոխել: Ի վերջո այն մարտահրավերներն են մեզ ստիպել գնալ ու ստորագրել այդ համաձայնագիրը, որոնք կանգնած են մեր առաջ: Մենք ինքներս ենք նաև գիտակցում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Կամ հասարակության ճնշման տակ է իշխանությունը ստիպված եղել խոստովանել, որ մեր երկրում կոռուպցիա կա և այն վերացնելու համար ինչ–ինչ քայլեր է արդեն ձեռնարկում:

Նշանակում է՝ իշխանություններն իրենք էլ են գիտակցում, որ փոփոխություններն անհրաժեշտություն են:

Այնպես որ, պետք է բանակցել, խոսել և հասնել այն բանին, որ բոլոր կողմերի շահերը համընկնեն այդ հարցում: Եվ երբ այդպես եղավ, ապա ամենքն էլ շահագրգռված կլինեն բարեփոխումների անցկացմամբ, ու վերջիններս տեղի կունենան:

 

Գոհար Սարդարյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance