Ուրուգվայի նախագահը ֆրանսուհու կյանքը փրկել Է Փարիզ թռչելու ժամանակ
INTERNATIONAL NEWSՈւրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը մասնագիտությամբ բժիշկ Է,երիտասարդ ֆրանսուհուն մահվանից փրկել Է դեպի Փարիզ ավիաթռիչքի ժամանակ:
Ուրուգվայի Busqueda հրատարակության տվյալներով՝ Վասկեսը եւ նրա անձնական բժիշկը վերակենդանացման միջոցառումներ են կատարել ուղեւորուհու համար, որի մոտ սուր ալերգիկ ռեակցիա Է պատահել հանրանավում:
Տասնչորսամյա աղջիկը չի կարողացել նորմալ շնչել, ուստի Վասկեսը եւ նրա բժիշկը նրան անհրաժեշտ դեղ են տվել եւ ներարկում կատարել երակի մեջ: Դա ուղեւորուհուն օգնել Է ուշքի գալ եւ հասնել նշանակման վայր, թեեւ ինքնաթիռի անձնակազմն արդեն պատրաստ Էր արտակարգ վայրԷջք կատարելու Բրազիլիայում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ Վասկեսը պաշտոնական այցով գտնվում Է Ֆրանսիայում, որտեղից այնուհետեւ կմեկնի Ճապոնիա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



